Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր մեկնաբանները շտապեցին». Աշոտյանը՝ Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2016 16:53

Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանության դեպքը հայության շրջանում հուզական էր մեկնաբանվում՝ «տեսնես ինչ կլինի» շեշտադրմամբ: Այս մասին այսօր ՀՀԿ գրասենյակում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Մեր մեկնաբանները շտապում են: Հայկական քաղաքական սեգմենտը, հետեւելով ռուս-թուրքական կոնֆլիկտի հնարավորությանը, առաջին ժամերին ադեկվատ չէր: Մի բան պարզ է՝ ոչ ռուս-թուրքական բախումներից, ոչ էլ ալյանսներից ՀՀ-ն երբեք չի շահել, որովհետեւ տարածաշրջանային լարվածությունները մարտահրավերներ են ՀՀ-ի համար»,-կարծիք հայտնեց Արմեն Աշոտյանը:

Անդրադառնալով վաղը Իրանի նախագահ Հասան Ռոհաննի՝ ՀՀ կատարելիք այցին, Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ նախագահների մակարդակով հանդիպումը պատմական հնարավորություն է՝ ամրապնդելու ՀՀ-Իրան կապերն այնտեղ, որտեղ երկու երկրների շահերը համընկնում են:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031