Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի (ՀՄԼՖ) անցկացրած ամենամյա ավանդական հարցման արդյունքներով որոշվեց 2016 թվականի Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակը:
Հարցաթերթիկ լրացրել է մարզական թեմաներով գրող 35 լրագրող: Քվեարկության արդյունքների ամփոփումով մրցաշրջան 2016-ի Հայաստանի լավագույն մարզիկ ճանաչվել է Ռիո դե Ժանեյրոյի 31-րդ ամառային օլիմպիական խաղերի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը: 10 լավագույն մարզիկների ցուցակն այսպիսին է:
1. Արթուր Ալեքսանյան, հ/հ ըմբշամարտ (գլխավոր լուսանկարում)
2. Միհրան Հարությունյան, հ/հ ըմբշամարտ
Կարդացեք նաև
3. Սիմոն Մարտիրոսյան, ծանրամարտ
6. Հարություն Մերդինյան, սպորտային մարմնամարզություն
7. Անդրանիկ Կարապետյան, ծանրամարտ
8. Հռիփսիմե Խուրշուդյան, ծանրամարտ
9. Վարշամ Բորանյան, հ/հ ըմբշամարտ
10. Արթուր Դավթյան, սպորտային մարմնամարզություն:
Տարեցտարի Հայաստանի մարզիկների նվաճումները համաշխարհային պաշտոնական մրցասպարեզներում որակապես բարելավվում են: Հետեւաբար, լավագույն 10-յակում ընդգրկվելն էլ տարեցտարի ավելի դժվար է դառնում: Ու պատահական չէ, որ այս անգամ տասնյակում հայտնվածների «ամենահամեստ արդյունքը» Եվրոպայի առաջնության արծաթե մեդալն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ