Թուրքական ոստիկանությունը պարզաբանել է, թե ինչու են երեկ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովին սպանած Մևլութ Մերթ Ալթընթաշին ողջ ձերբակալելու փոխարեն դեպքի վայրում սպանել: Դա բացատրել են վիրավոր դեսպանին շտապ օգնություն ցույց տալու անհրաժեշտությամբ:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի` այս պահին հաճախ շրջանառվող «ինչու՞ մարդասպանին վնասազերծելու համար ընտրվեց նրան սպանելու տարբերակը» հարցին ի պատասխան` ոստիկանության աղբյուրների տարածած հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը.
«Մոտ տարածության վրա փամփուշտների թիրախում գտնվող դեսպանը վիրավոր էր և արյուն էր կորցնում: Հանցագործն էլ զենքը ձեռքին էր ու չէր հեռանում դեպքի վայրից:
Դեսպան Կառլովին անմիջապես օգնություն ցույց տալու համար անհրաժեշտ էր հանցագործին վնասազերծել: Հրազենային վիրավորում ստացած դեսպանին անհրաժեշտ էր անմիջապես հիվանդանոց տեղափոխել»:
Աղբյուրը հիշեցրել է նաև, որ ռուս դեսպանի վրա կրակելուց հետո 22-ամյա Ալթընթաշը, ով Անկարայի ոստիկանության ծառայող է, բղավել էր, որ իրեն միայն մահը կարող է դուրս բերել այնտեղից (դեպքի վայրից):
Նյութի մանրամասները կարդացեք Ermenihaber.am–ի կայքում
Թուրքական ոստիկանությունը պետք է անմիջապես կապվեր Հայաստանի հատուկ ծառայությունների հետ, որոնք կփոխանցեին նրանց իրենց հարուստ փորձը ոտքերին կրակելու միջոցով ահաբեկիչին վնասազերծելու մասին:
Թուրքը հերթական անգամ ջայլամի պես գլուխը կոխեց ավազի մեջ,ու կարծեց,թե ինքը կրկին չի երեւում: Էս Էրդոհանն ու Պուտինը ինչքան իրար նման ու սազական են…
Կեցցե գազն ու նավթը: Իսկ ինչ վերաբերվում է, ինչու տեղում սպանեցին մարդասպանին,բոլորին է հայտնի՝ մեռածները չեն խոսում…