Գերմանիայի Հեսսեն դաշնային հողի մայրաքաղաքում՝ Վիսբադենում, անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով զոհվել է 1, վիրավորվել 2 մարդ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը:
Դեպքը տեղի է ունեցել Բիբրիխ շրջանում: Հանցագործը թաքնվել է, ոստիկանությունը նրան փնտրելու համար գործի է դրել լրացուցիչ ստորաբաժանումներ և ուղղաթիռ:
Հանցագործության շարժառիթները հայտնի չեն:
Հիշեցնենք, երեկ երեկոյան Բեռլինում բեռնատար մեքենան մխրճվել էր Սուրբծննդյան տոնավաճառի ամբոխի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել 48 մարդ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կատարվածը որակել է ահաբեկչություն: