«ՀՀ ԶՈՒ խաղաղապահների համար 2016 թվականը ինչ-որ չափով եղել է հանգստի տարի»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ամփոփելով տարին, ասաց խաղաղապահ բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը.
«Մեզ համար ամենահագեցած տարին 2015 թվականն էր, երբ երկրորդ մակարդակի գնահատականի քննությունը հանձնեցինք և դրանից հետո, կարելի է ասել, մի փոքր հանգստացել ենք»։
Անդրադառնալով հարցին, թե հայ խաղաղապահ զորքերը ինչ դերակատարություն ունեն ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում լարվածության բարձրացման ժամանակ, Արթուր Սիմոնյանը նշեց, որ նրանք ակտիվ մասնակցել են ապրիլյան պատերազմին. «Մենք առաջին հերթին ՀՀ սահմանների և տարածքային ամբողջականության համար ենք պատասխանատու։ Չեմ ուզում շատ ընդլայնվել, բայց ապրիլյան պատերազմին մենք մասնակցել ենք և, ցավոք, ունեցել մեկ զոհ և երկու վիրավոր՝ ծանր և թեթև։ Ինչ վերաբերում է մեր խաղաղապահ գործընկերների հետ այդ առումով բանակցություններ տանելուն, ապա մենք նման իրավասություն չունենք, քանի որ քաղաքական կառույց չենք, այլ ռազմական, որը կատարում է երկրի քաղաքական ղեկավարության հրամանները»։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ կարդացեք այստեղ