Մոսկվայում ձերբակալվել է քրեական հեղինակություն Դեդ Հասանի մերձավորներից Հակոբ Մելիքսեթյանը, որը քրեական աշխարհում հայտնի է «Ակոպ Ռիժի» մականունով: Այս մասին գրում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը:
Այլ մանրամասներ աղբյուրը չի հայտնել: Նրա խոսքով՝ Մելիքսեթյանը եղել է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի (Դեդ Հասան) մերձավորներից, մասնակից է մի շարք աղմկոտ հանցագործությունների, այդ թվում՝ մարդկանց առևանգում և շորթում:
Գործակալությունը նշում է, որ Մելիքսեթյանի ձերբակալությունը պաշտոնապես չի հաստատվել:
Մելիքսեթյանը այս տարվա հուլիսին առողջական խնդիրների պատճառով վաղաժամ ազատ էր արձակվել բանտից. նա 2012թ. 17 տարվա ազատազրկման էր դատապարտվել գործարար Յուրիկ Աբրահամյանի առևանգումը պատվիրելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ