Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ շահեց Թուրքիան՝ ՌԴ դեսպանի գնդակահարմամբ. արեւելագետի մեկնաբանությունը

Դեկտեմբեր 20,2016 15:26

Արեւելագետ Արտակ Ավետիսյանը Aravot.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը յուրաքանչյուր կողմ փորձում է օգտագործել իր շահերի համար՝ ստանալով առավելագույնը: «Ռուսաստանը, բնականաբար, կսպասի թուրքական զիջումներին, իսկ թուրքերն արդեն իսկ այդ կեցվածքն ընդունել են:

Անկարայի քաղաքապետի հայտարարությունը, որը համարվում է նախագահի մերձավորագույն անձանցից, նաեւ մերձնախագահական շրջանակների ու առավոտյան լրատվամիջոցների արդեն իսկ ուղղորդված մեկնաբանություններն այն մասին են, թե սպանության հեղինակները ինչ-որ մարգինալ ուժեր են կամ Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցներ են կամ ինչ-որ ծայրահեղականներ… Թուրքերը սրանից կփորձեն շահել. Եվրոպայի գործընկերներին լրացուցիչ առիթ էր ասելու՝ տեսեք հակաահաբեկչական անվտանգությունն այնքան էլ բարձր մակարդակում չէ, անհրաժեշտ են նոր միջոցներ, Եվրոպական ընտանիքում նոր ներդրումներ, նոր ներարկումներ: Սա մեկ դրական բան Թուրքիայի համար:

artak-avetisyan

Լուսանկարը՝ Արտակ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Երկրորդը՝ Թուրքիայի ներսում այս պահին 37 թիվն է, տասնյակ հազարավոր ձերբակալվածներ կան: Սա եւս մեկ առիթ է սպանողին ուղղորդելու, վեկտորը տանելու այն իմաստով, որ Թուրքիայի ներսում ինչ-որ կատարվում է, այդ բոլոր ներքին խմորումները ուղղված են այս կարգի ծայրահեղական երեւույթների դեմն առնելու համար: Այսինքն մեսիջ է նաեւ միջազգային հանրությանը հասկացնելու, որ սա յուրահատուկ ակցիա է, որի դեմը պետք է առնել:

Հիշում եք, պայթյուններ եղան, այսինքն` այդ առանցքի մեջ հեշտ է տեղավորել այս ամենը: Ահաբեկչին հեշտությամբ վնասազերծեցին, բայց ահաբեկիչն այնքան բացահայտ էր կանգնած, որ միջամտություն պետք չէր նրան պրոֆեսիոնալ կերպով վնասազերծելու համար: Նրան չակերտավոր որպես վկա թողնեին, որպեսզի հասկանային ով էր, ինչի համար էր, եթե նույնիսկ ինչ-որ տեղից ուղղորդված է, պատրաստված է, կարող է նույնիսկ ուրիշ երկրների ուժերի կողմից ծրագրավորված է կամ իրենց կողմից, նախագահի կողմից պլանավորած քայլ էր:

Եթե երիտասարդին համոզեին, որ ողջ կմնա ինչ-որ ճանապարհով բաց կթողնեին, բայց նույն սցենարով ավարտեցին՝ այս պահին ունեն սպանված դեսպան ու սպանված ահաբեկիչ, որը հատուկ գործողության ընթացքում վնասազերծվեց: Չկան վկաներ, որ կարողանան հասկանալ:

Հիմա եւս հազարավոր մարդիկ կարող են ձերբակալվել, Թուրքիայում հայտնի տարբեր մեթոդներով, իրենց բնորոշ ձեռագրով, ու այս մարդիկ բոլորը կխոստովանեն, որ դա Գյուլենի արարքն է: Այսինքն Թուրքիայում հարմար, շատ հետաքրքիր պահ ստացվեց »:

Արտակ Ավետիսյանի համոզմամբ, դեսպանի սպանությունը չի ազդի ռուս-թուրքական հարաբերությունների վրա: «Դեսպանի սպանությունը ոչնչով չի սպառնում ռուս-թուրքական հարաբերությունների վրա, Կրեմլի արձագանքը չափից ավելի հանգիստ է, ադեկվատ: Ես չեմ զարմանա, եթե տարիներ հետո սպրդի իրողությունը, որ սա նույնիսկ կարող է ռուս-թուրքական համատեղ միջոցառում է իրականացվել՝ թե՛ նրանց, թե՛ մյուսի համար ինչ-որ դիվիդենտներ շահելու համար, որովհետեւ մի տեսակ տարօրինակ հանգիստ է Կրեմլի արձագանքը: Դեսպանին ներկայացրեցին ինչ-որ շքանշանի կամ մեդալի, բայց առաջին արձագանքը, որ ռուսական ինքնաթիռի խոցումից հետո եղավ՝ ռուսական մամուլի հիստերիայով, հայտնի Սոլովյովներ, մյուսներ, այս անգամ չափած-ձեւած է:

Ես հետեւում եմ այս պահին ռուսական լրատվությանը, չափից ավելի պասիվ արձագանք է, իմ մոտ այնպիսի տպավորություն է, թե Մոլդովայի դեսպանին են գնդակահարել, ոչ թե Ռուսաստանի: Այսինքն` ՌԴ արձագանքը, ըստ էության, այդպես չպիտի լիներ»,-ասում է արեւելագետը:

Ըստ նրա, մենք՝ հայերս, այս իրողությունից չպիտի ուրախանանք կամ տխրենք, քանի որ դիվիդենտներ շահելու ոչինչ չկա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Արևելագետը ասաց այն, ինչը ես առանց թուրքերենին տիրապետելու արդեն հասցրել եմ կարդալ գերմանական, ռուսական, արաբական մամուլից: Մասնագետն էլ հենց նրանով պիտի տարբերվեր մյուսներից, որ կարողանար ներկայացնել իրավիճակի առավել խորքային մասերը, նրանք, որոնց մասին կարելի է իմանալ միայն լավ տիրապետելով թուրքերեն լեզվին և լավ իմանալով թուրքական մենթալիտետը, խորքային շարժառիթները:

  2. Լևոն says:

    Պլագիատ ու անիմաստ մտքերի շարան:Ըստ նրա,ռուսները և թուրքերը համատեղ սպանեցին դեսպանին,որ դիվիդենտներ ստանան?հաջորդ,ըստ հեռղինակի,երևի Մոսկվայում թուրքերի դեսպանն?ավելի լավ կաներ լռեր:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031