Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանիայի դատարանը մերժել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի դեմ բողոքները

Դեկտեմբեր 20,2016 15:19

 Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը մերժել է մի շարք բողոքներ՝ ուղղված բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի դեմ: Այս մասին գրում է Deutsche Welle-ն:

Դատարանի վճիռներից մեկում ասվում է, որ հայցում համոզիչ չէ շարադրված՝ ինչու է բունդեսթագի այդ որոշումը խախտում քաղաքացիների իրավունքները: Դատարանի կարծիքով՝ Գերմանիայում ապրող ծագումով թուրք հայցվորի իրավունքների խախտումները «հավանական չեն թվում»:

Այն բանից հետո, երբ 2016թ. բունդեսթագը բանաձև ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ, այդ բանաձևի դեմ Դաշնային սահմանադրական դատարան հայցով դիմել է Թուրքիայի 8 քաղաքացի, որոնցից մի քանիսն ապրում են Գերմանիայում: Դատարանը մերժել է բոլոր 8 բողոքները նույնանման պատճառաբանությամբ՝ դրանք վարույթ չընդունելով:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031