«Ակնհայտ է, որ ՀԱԿ-ը վերջին շրջանում էներգիա է կորցրել, իսկ քաղաքական էներգիայի բացառիկ աղբյուրը մնում է երկրի առաջին նախագահը»,-ՀՀԿ գրասենյակում այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով ՀԱԿ համագումարին՝ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Նրա բնորոշմամբ՝ ՀԱԿ-ը ճիշտ ժամանակին դրեց իր համագումարը. «Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն ապացուցեց, որ քաղաքական մարքեթինգի տեսանկյունից ճիշտ տեխնոլոգիա էր ընտրված: Մենք չենք ուզում այդ տեխնոլոգիայի մասը լինել: Բնական ընկալեք, որ մենք չենք ուզում լծվել Լեւոն Տեր-Պետրոսյանի քաղաքական օրակարգի «ռասկրուտկային»:
Ինչ վերաբերում է ՀՀ առաջին նախագահի դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները մենակ են թողել իրենց նախագահին, Արմեն Աշոտյանի խոսքով. «Սերժ Սարգսյանը երբեք եւ ոչ մի հարցում միայնակ չի եղել եւ չի մնա: Արդյոք պատե՞հ պահն է խոսել հնարավոր «կարմիր գծերի» մասին, որ ՀՀ-ն կարող է իրեն թույլ տալ՝ ըստ Լեւոն Տեր-Պետրոսյանի: Արդյոք պա՞հն է հարսանիքից առաջ որոշել թոռան անունը: Կարծում եմ՝ ոչ»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ