Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպանը ահաբեկչությա՞ն, թե՞ գերտերությունների քաղաքականության զոհ…

Դեկտեմբեր 20,2016 15:03

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, Անկարայում հրազենային կրակոցներից սպանվեց Թուրքիայում Ռուսաստանի Դաշնության դեսպան Անդրեյ Կառլովը: ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանողը թուրք ոստիկան է՝ 1994 թվականին ծնված Մևլութ Մերթ Ալթընթաշը:

Հանցագործությանը կարելի է մի շարք գնահատականներ տալ …

Մի՞թե Թուրքիային պետք է այսօր հարաբերությունները վատացնել Ռուսաստանի հետ: Եթե մյուս կողմից տեսակետներ լինեն, թե սա ընդդիմության ձեռքի գործն է, կարելի է այդ վարկածը բացառել, քանի որ ընդդիմությանն էլ է պետք Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ ունեցող Թուրքիա:

Վերջին ժամանակներում, երբ կարգավորվեցին ռուս-թուրքական հարաբերությունները, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և մի շարք եվրոպական պետություններ, մեղմ ասած, դժգոհ մնացին այդ ամենից:

Ո՞ւմ էր պետք դեսպանի սպանությունը. միանշանակ ԱՄՆ-ին, քանի որ նրան պետք չէ ռուս-թուրքական մերձեցում և ԱՄՆ-ի քաղաքական շահերից դա չի էլ բխում: Երեկ Ռուսաստանը պաշտոնական հայտարարություն արեց , որ սպանությունը որակում է որպես ահաբեկչություն և բացառեց Թուրքիայից բացատրություններ պահանջելը:

ԱՄՆ-ի ճղճիմ քաղաքականության և հանցագործության բեռը իր վրայից գցելու վառ ապացույցն էլ այն է, որ այսօր առավոտյան Անկարայում զինված անձը մտել է ԱՄՆ դեսպանատուն և կրակոցներ արձակել, սակայն նույնիսկ վիրավորներ չկան:

Մի՞թե հասկանալի չէ, որ այս կրակոցները եղան նրա համար, որ միջազգային հանրությունը տեսնի իբրև թե ԱՄՆ-ն էլ է զոհ այս ամենում և որ ինքը կապ չունի այս ամենի հետ:

Կարծում եմ՝ ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը էլ ավելի կսրի Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակամարտությունը և ավելի լարված կպահի միջազգային քաղաքականության հետագա ընթացքը:

Հ.Գ. Դեսպանի կամ դեսպանատան նկատմամբ ցանկացած ոտնձգություն՝ ոտնձգություն է տվյալ երկիրը ներկայացնող դեսպանի կամ դեսպանատան երկրի նկատմամբ…

 

Աշոտ Անդրեասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031