Երեւանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Երրորդմասցի Լյովիկի» եւ ընկերների սպանության գործով դատական նիստը տեղի չունեցավ ամբաստանյալներից մեկի՝ Վահան Հակոբյանի` «Գաստիկի» առողջական խնդիրների պատճառով:
Վահան Հակոբյանը դեկտեմբերի 12-ին տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ Վահան Հակոբյանը՝ Գաստիկ, Սարգիս Հախանումյանը՝ Տլե ու Սարգիս Գրիգորյանը՝ Ծգլ մականուններով հայտնի, մեղադրվում են ապօրինի զենք ձեռք բերելու եւ պահելու համար:
Ըստ մեղադրանքի, 2015թ. մարտի 4-ին Վահան Հակոբյանը, Սարգիս Հախանումյանը եւ Սարգիս Գրիգորյանը նախնական համաձայնությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, երկու եւ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, իրենց մոտ ապօրինի պահվող մարտական հրազեն հանդիսացող թվով 3 ինքնաձիգներից կրակահերթ են արձակել Լեւոն Ղազարյանի, Դրաստամատ Թադեւոսյանի եւ Մեսրոպ Նազարյանցի ուղղությամբ: Կրակոցների հետեւանքով ստացված հրազենային վնասվածքներից Մ.Նազարյանցը տեղում, իսկ Լ.Ղազարյանն ու Դ.Թադեւոսյանը «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին մահացել են:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ