Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի նախագահ. հասունացել է պահը, որ Համազգային թատրոնը լքի ինստիտուտին պատկանող տարածքը

Դեկտեմբեր 20,2016 14:28

Դեկտեմբերի 11- ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀՀ նախագահի հանդիպումը մշակույթի գործիչների հետ, որտեղ Համազգային թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը բարձրացրեց նաև թատրոնի տարածքի հարցը: Մի հարց, որտեղ թատրոնի շահերը հակասում են ուսանողության շահերին:

Որոշ ժամանակ առաջ մենք այսպիսի մի առաջարկ ստացանք. այն վայրը, որտեղ այս պահին գտնվում է Համազգային թատրոնը, այսինքն` Թատերական ինստիտուտի մի մասը` իր ներքնահարկով, տրամադրել Համազգային թատրոնին, այնուհետև թատրոնը դառնա թատերական ինստիտուտի միջոցառումների հովանավորը: Սա քննարկվեց նաև ԵԹԿՊԻ ռեկտոր Դավիթ Մուրադյանի հետ:
Նախագահի հետ հանդիպման ընթացքում հնչած ելույթի վերաբերյալ, ինձ վերապահված իրավունքով, կարող եմ ամբողջ ուսանողության անունից ասել, որ այն մեր ուսանողների դժգոհության պատճառ է դարձել:

Նախ ասեմ, որ չկա նմանատիպ գրավոր որոշում, ըստ որի` ինստիտուտի ուսանողական թատրոնի և ստեղծագործական ուսումնական տեխնոլոգիաների կենտրոնին պատկանող տարածքները պետք է տրամադրվեն Համազգային թատրոնին: Պարոն Մկրտչյանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է տարածել` առանց հաշվի առնելու դրա իրավական հիմքերի բացակայությունը: Պրն. Մկրտչյանը նաև սխալ է պատկերացնում ուսանողական թատրոնի առջև դրված խնդիրը: Ուսանողական թատրոնին պատկանող տարածքը օգտագործվում է ուսանողների կրթական ծրագրի պրակտիկ մասը ապահովելու, այլ ոչ թե միջոցառումներ կազմակերպելու համար:

Մենք` ԵԹԿՊԻ ուսանողներս, դեմ ենք նույնիսկ համատեղելիությամբ համագործակցել Համազգային թատրոնի հետ և ի վիճակի ենք պաշտպանելու ուսանողների իրավունքները: Կարծում եմ` հասունացել է պահը, որ համազգային թատրոնը լքի ինստիտուտին պատկանող տարածքը, և վերջ դրվեն ուսանողների և թատրոնի միջև տեղի ունեցող ընդհարումներին:

Որպես ԵԹԿՊԻ ուսանողական խորհրդի նախագահ` Արմեն Սարգսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031