1988-ի դեկտեմբերյան երկրաշարժից անգամ ավելի քան քառորդ դար անց, շուրջ երեք հազար ընտանիք, այդ թվում տասնյակ միայնակ տարեցներ, շարունակում են բնակվել Գյումրու խարխուլ վագոն-տնակներում և անձրևներից ու ձյան հալոցքներից անպաշտպան, կիսաքանդ ու վթարային շենք-շինություններում:
Նրանցից շատերի հիմնական ապրուստի միջոցը կենսաթոշակն է, որը նույնիսկ կոմունալ ծախսերի վճարումները կատարելուն չի բավարարում, թերսնվածությունը դարձել է սովորական երևույթ:
Տարիների ընթացքում տնակային ավանների նոսրացմամբ, շատ միայնակ տարեցներ պարտադրված ապրում են մեկուսացած կյանքով, ծանր ու անօգնական վիճակում: Նրանք հոգեբանական առավել ծանր վիճակում են հայտնվում հատկապես տոնական օրերին՝ ամանորի գիշերը, երբ մենակ են դիմավորում իրենց տնակներում:
Այդ իսկ նպատակով «Շիրակ կենտրոնը» տնակային ավաններում բնակվող միայնակ տարեցների համար ամանորի գիշերը կազմակերպում է «Ամանորը դիմավորենք միասին» խորագիրը կրող երեկույթ: Այն սկսվելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և տևելու է մինչև հունվարի 1-ի լուսաբաց՝ ճոխ սեղանների շուրջ, «Շիրակ կենտրոնի» հեքիաթային և զարդարված սրահում:
Կամավորների աջակցությամբ միայնակ 70 տարեցներ կուղեկցվեն միջոցառման վայրը: Ամանորյա տոնակատարության ընթացքում նրանք ճոխ սեղանների շուրջ կհյուրասիրվեն, կերգեն, կպարեն, Ձմեռ պապի և Ձյունանուշիկի մասնակցությամբ միասին կշնորհավորեն նոր տարին, ապա լուսաբացին կուղեկցվեն իրենց կացարանները:Անշուշտ այն հիշարժան կլինի միայնակ տարեցների համար:
Կարդացեք նաև
Ամանորյա միջոցառման ծախսերը նվազագույնը կազմում է 500 000 դրամ, ևս 250 000 դրամ սննդամթերքի պարկեր պատրաստելու և բաժանելու համար:
Սահմանված բյուջեից ավել հանգանակված գումարները կծախսվեն անօթևան ընտանիքներին վառելափայտի ձեռք բերման նպատակով:
Հարգելի բարեկամներ եթե ցանկանում եք աջակցել միջոցառման կայացմանը, ապա կարող եք դրամական նվիրատվություն կատարել հետևյալ հաշվեհամարներից որևէ մեկով: Ի դեպ նվիրատուներին ևս սիրով հրավիրում ենք ամանորի գիշերը անցկացնելու միայնակ և անօթևան տարեցների հետ :
ARDSHINBANK CJSC, GYUMRI BRANCH S.W.I.F.T CODE: ASHBAM 22XXX 7
Gay str. GYUMRI, REPUBLIC OF ARMENIA
USA $– 2472601614240020
AMD – 2472601614240000
EUR – 2472603273480000
Shirak Centre NGO