Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մարգարյան. «Արագացված դատաքննության միջնորդություն ներկայացրեցի, որ երկար չչարչարվեմ»

Դեկտեմբեր 20,2016 14:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու գործով ամբաստանյալ Տիգրան Մարգարյանը ընդունեց մեղադրանքը եւ միջնորդեց դատաքննությունն անցկացնել արագացված կարգով:

Դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նրա պաշտպան Տիգրան Նիկողոսյանն ասաց, որ գործում առկա է եզրակացություն, որ Տիգրան Մարգարյանը տառապում է ծանր հիվանդությամբ, եւ հետեւաբար՝ դատարանի կողմից նշանակված պատիժ չի կարող կրել, եթե այն կապված է ազատազրկման հետ: Հարցին, թե ինչը ստիպեց արագացված դատաքննության մասին միջնորդություն ներկայացնել դատարան, Վարդան Նիկողոսյանը պատասխանեց. «Դա Տիգրան Մարգարյանի համապատասխան դիրքորոշումն է, նա ինքն անձամբ հայտարարություն է կատարել, որ ցանկանում է արագացված դատաքննության կարգ կիրառել»:

Տիգրան Մարգարյանը մանրամասնեց. «Նման միջնորդություն եմ կատարել, որ երկար չչարչարվեմ: Առողջական խնդիրների պատճառով»:

Վարդան Նիկողոսյանը հավելեց, որ ամիսներ շարունակ դատական նիստերին ներկայանալը վնասակար կլինի իր պաշտպանյալի առողջությանը: Տիգրան Մարգարյանի մոտ առկա են ոչ շաքարային դիաբետ եւ օլիգրոֆենիա հիվանդությունները:

Հիշեցնենք՝ Տիգրան Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած, հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031