«Թուրքիայում Ռուսաստանի դեսպանի սպանությունն ահաբեկչական գործողություն էր»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ պատգամավոր, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
Հիշեցնենք, երեկ Անկարայում «Ռուսաստանը թուրքերի աչքերով» լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ տղամարդը կրակ է բացել ներկաների ուղղությամբ: Հարձակման հետեւանքով հրազենային վիրավորումից զոհվել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը: Տեղական իշխանությունների փոխանցմամբ՝ հարձակվողը սպանվել է:
Տեղի ունեցածն Արտակ Զաքարյանը համարում է տխուր իրականություն. «Թուրքիան, եթե ցանկանում է Սիրիայի հարցում կառուցողական դերակատարում ունենալ, պետք է կարողանա ռուս-թուրքական հարաբերությունների օրակարգը հնարավորինս հեռու պահել տարբեր խոչընդոտներից: Կարծում եմ, որ Թուրքիան պետք է կարողանա լիարժեք ապացույց ներկայացնի և հիմնավորի, որ դրանում չկա որոշակի դիտավորություն և ուղղվածություն Թուրքիայի իշխանությունների կողմից՝ ՌԴ շահերը խոցելու դեմ»:
Թե այս դեպքն ի՞նչ զարգացումներ կունենա ռուս-թուրքական հարաբերությունների վրա`ժամանակը ցույց կտա:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ