11-ամյա տաղանդավոր երգչուհի Մարի Հարությունյանը մասնակցելով ”Belgiums’s Got Talent” շոու ծրագրին և ունենալով փայլուն ելույթ՝ ձեռք է բերել հաղթանակ: Մարին ներկայացրել է Ֆրանկ Սինատրայի «Fly Me To The Moon» երգը:
Ունենալով ուժեղ ձայնային տվյալներ և կարողանալով երգը հասցնել
հոգուն, երգչուհին գրավում է և ջերմ ընդունվում ժյուրիի, հանդիսականի ու մասնակիցների կողմից: Նշենք նաև, որ տաղանդավոր հայուհին մասնակցել է բազմաթիվ այլ մրցույթների և ունեցել նշանակալից ձեռքբերումներ:
Մամլո հաղորդագրություն
Bekijk meer video's van Belgium\'s Got Talent op vtm.be