Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական ուժերը վերածվել են հանցախմբերի». Սուրեն Սարգսյան

Դեկտեմբեր 20,2016 13:53

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի գնահատմամբ, Հայաստանում գործում է «քաղաքական գործիչների հանցախումբ», որոնք դիմություն ու ընդդիմություն են խաղում եւ հերթական անգամ 2017 թվականին փորձելու են  ժողովրդին գործիք սարքել իրենց կերակրատաշտակին մոտ լինելու կամ իշխանությունը չզիջելու համար:

Անդրադառնալով Վիկտոր Դալլաքյանի՝ ընտրություններին մասնակցելու հավակնություններին ու ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ համագործակցությանը՝ պարոն Սարգսյանը նկատեց.  «Վիկտոր Դալլաքյանի ու ընդհանրապես մնացած փանջունիների դեմքները վաղուց գիտենք, նորից սկսել են հերթական շոուն, բայց մենք գիտենք՝ ով է Վիկտոր Դալլաքյանը, մի մարդ, որը ժամանակին քննադատում էր իշխանություններին, ասում էր` Սերժ Սարգսյանը հիսուն հազար դոլար կոն է դնում, ժողովուրդ, դրանք ձեր փողերն են, հետո միանգամից մոռացավ, դարձավ Սերժ Սարգսյանի փաստացի օգնականը: Հիմա մի այնպիսի ոգեւորությամբ են խոսում՝ հեսա Սեյրան Օհանյանը կգա, ո՞վ է Սեյրան Օհանյանը՝ հենց այդ նույն հանցախմբի անդամն է, ավելի վատ՝ հարյուր զոհի համար պատասխանատու: Նրա օրոք 800 հեկտար տարածք կորցրինք, հարյուր զինվոր, պարզվեց՝ բանակը սպառազինությունների պակաս ունի, զինվորը գիշերային տեսողության սարքերի, զրահաբաճկոնի պակաս ունի…եթե քաղաքական գործիչներ ունենայինք, գործարարները երբեք չէին ձգտի քաղաքականութամբ զբաղվել, ես բերել եմ Ծառուկյանի օրինակը»,- Aravot.am-ին ասաց պարոն Սարգսյանը:

Անդրադառնալով ՀԱԿ համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին ՝ ազատամարտիկը նկատեց, որ առաջին նախագահն իր ելույթում հանցավոր արտահայտություն է թույլ տվել. «Լեւոն Տեր-Պետրոսյանը վճռական պահին խոսում է հողերի հանձնման մասին՝ասելով, թե ճիշտ կլինի բանակցել, գուցե ճիշտ կլիներ այն ժամանակ, երբ 1994-95 թթ. նա գրեց «Պատերազմ եւ  խախաղություն» աշխատությունը, այն ժամանակ իր ասածների մեջ գուցե ճշմարտության տարրեր կային: Բայց նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո պարզ էր, որ այդ տարրերը բացակայում են, խաղաղությունը թշնամուն պետք է պարտադրես: Ադրբեջանն ունի ակնհայտ թշնամական վերաբերմունք, ընդհուպ՝ գրավեց տարածք ու տարեց մարդկանց հոշոտեց: Այդպիսի մարդկանց հետ հաշտության գնում են միայն հաշտություն պարտադրելով, խաղաղության գնում են՝ միայն խաղաղություն պարտադրելով:  Տեր-Պետրոսյանը, ցավոք, իր ակադեմիական գիտելիքներն օգտագործեց ի չար: Ի չարն օգտագործվեց նաեւ բանակ-պետություն, ազգ-պետություն գաղափարը:

Մենք  բանակ-պետություն էինք 1988-ից սկսած, երբ առաջին զոհն եղավ, օդանավակայանում կրակոցով սպանեցին լուսանկարիչ Խաչիկին, մենք հասկացանք, որ պետք է մեկ ազգ լինենք, անպայման հետ կրակելու զենք ունենաք, ու այդ օրվանից սկսվեց բանակ-պետություն գաղափարը:

Տեր-Պետրոսյանն իրեն թույլ տվեց նաեւ ժողովրդի մեջքը կոտրել՝ ասելով, թե մարդիկ վախենում են իրենց երեխաների համար, դրա համար էլ արտագաղթում են. սա իրոք, մեղմ ասած, հանցավոր արտահայտություն է»:

Սուրեն Սարգսյանը նաեւ ասաց, որ տոներից հետո մեկ առ մեկ անդրադառնալու է քաղաքականություն վերադարձող նախկին ու գործող պաշտոնյաներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031