Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մարգարյանը իրեն մեղավոր ճանաչեց Խորենացիում ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու գործով

Դեկտեմբեր 20,2016 13:36

Կենտրոն եւ Նորք -Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դեկտեմբերի 20-ին, դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, շարունակվում էր Տիգրան Մարգարյանի գործի քննությունը:

Դատական նիստի ընթացքում Տիգրան Մարգարյանը հայտարարեց, որ ութամյա կրթություն ունի, չի աշխատում եւ ոչ շաքարային դիաբետ ունի: Վերջինս միջնորդեց արագացված քննության կարգ կիրառել: Մեղադրող Հայկ Պետրոսյանը չառարկեց դատաքննությունը արագացված կարգով անցկացնելուն:

Նա ներկայացրեց մեղադրական եզրակացությունը, ըստ որի՝ Տիգրան Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հուլիսի 20-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած, հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:

Տիգրան Մարգարյանը ասաց, որ ընդունում է մեղադրանքը: Դատարանը բավարարեց ամբաստանյալի միջնորդությունը:

Հայկ Պետրոսյանը երեք օր ժամանակ խնդրեց մեղադրական ճառին պատրաստվելու համար: Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 24-ին:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031