Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Փաստորեն օֆշորային սկանդալները խիստ բարերար ազդեցություն են ունենում Երեւանի էկոլոգիական միջավայրի վրա. «Չորրորդ իշխանություն»

Դեկտեմբեր 20,2016 13:03

Մի քանի օր առաջ Երեւանում պաշտոնապես բացվել է Ձմեռային այգին։ Արարողությանը մասնակցել է նաեւ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը, ով էլ հայտարարել է, որ այգին իրենց ընտանիքի նվերն է Երեւանի երեխաներին։

«ՉԻ» – Փաստորեն օֆշորային սկանդալները խիստ բարերար ազդեցություն են ունենում Երեւանի էկոլոգիական միջավայրի վրա։ Ավելին, եթե իրենց պաշտոնական դիրքը չարաշահելու շնորհիվ մուլտիմիլիոնատեր դարձած բոլոր պաշտոնյաները Երեւանում մեկական այգի հիմնեին, Երեւանն, անկասկած, կդառնար աշխարհի ամենականաչ մայրաքաղաքը։

Կարծում ենք՝ իշխանությունները հենց այդպես էլ պիտի վարվեն։ Իսկ ավելի կոնկրետ՝ պիտի պետական մարմինների օպտիմալացման ծրագրի շրջանակներում լուծարեն Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման վարչությունը եւ դրա գործառույթները հանձնեն դատախազությանը։

Անհասկանալի է միայն, թե ինչո՞ւ է Միհրան Պողոսյանը Երեւանի մանուկներին ոչ թե սովորական այգի նվիրել, այլ ձմեռային։ Ախր ձմեռային այգում բանան չի աճում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031