Լրահոս
Օրվա լրահոսը

Սերգեյ Դանիելյանի գործունեությունը պարզապես բխում է իշխանության շահերից. «Փաստ»

Դեկտեմբեր 20,2016 12:57

Ակնհայտորեն Սերգեյ Դանիելյանի նախաձեռնությունը լիովին անլրջացնում է ընդհանրապես քաղաքական դաշտը և քաղաքական պայքարը։ Հենց այս տեսանկյունից են հանդես գալիս մի շարք ընդդիմադիր գործիչներ և ակտիվիստներ, որոնք ուղղակիորեն շեշտում են, որ Դանիելյանի գործունեությունը պարզապես բխում է իշխանության շահերից, քանի որ իշխանությունը նույնպես տարիներ շարունակ զբաղված է մոտավորապես նույն գործունեությամբ՝ հեղինակազրկելով Հայաստանում ընտրական և ընդհանրապես քաղաքական գործընթացները։

Թերևս նման կարծիքի մեջ առկա են որոշակի ռեալ տարրեր, քանի որ ակնհայտ է, որ Հայաստանում ընտրական եւ քաղաքական գործընթացների նկատմամբ հասարակական անվստահության առկայության պայմաններում ցանկացած նախաձեռնություն, որը հարվածելու է այդ գործընթացների վարկանիշին, բնականաբար վնասելու ընդհանրապես երկրում քաղաքական մշակույթի ձևավորմանը, որը ներկայում էլ աննախանձելի վիճակում է։

Աղասի ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031