Հայաստանի 10 խոշոր ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե կառավարությունը քայլեր է ձեռնարկում Վերին Լարսի ճանապարհին այլընտրանքային տարբերակներ գտնելու ուղղությամբ։
«ՉԻ» – Այ թե ինչպիսին պիտի լինի իսկական վարչապետը։ Պրոբլեմը կա՝ պետք է անմիջապես քայլեր ձեռնարկել:
Միայն թե՝ անհասկանալի է, թե կոնկրետ ի՞նչ այլընտրանք պիտի գտնի կառավարությունը։ Երեւի ինչ-որ ճանապարհ կա, որի տեղը ոչ մեկը չգիտի։
Չնայած՝ տեսականորեն Կարեն Կարապետյանը կարող է միանգամից մի քանի լուծում գտնել։ Օրինակ՝ կարող է հանձնարարել, որ վրաց-աբխազական հակամարտությունը կարգավորվի։ Կամ՝ կարող է հիմնադրամ ստեղծել, որը կուսումնասիրի, թե ոնց անեն, որ Մեծ Կովկասի լեռներում ձմռանը ձյուն չգա:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում