Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կհարցաքննվի գինեկոլոգ-մանկաբարձ Անդրանիկ Պողոսյանը

Դեկտեմբեր 20,2016 12:48

Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նրա նորածին դստեր մահվան գործով դատական նիստին այսօր պետք է հարցաքննվեր «Էրեբունի» բ/կ-ի ծննդօգնության գծով տնօրեն, մանկաբարձ-գինեկոլոգ Անդրանիկ Պողոսյանը: Նա սակայն, այսօր չէր ներկայացել դատարան՝ պատշաճ չծանուցված լինելու պատճառով:

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, դատական նիստը հետաձգվեց՝ նշանակվելով հունվարի 10-ին:

Հիշեցնենք, որ ծննդկանի եւ նորածնի մահվան համար մեղադրվում են «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի, Մերի Մարգարյանի հղիությունը վարած Շուշանիկ Բախշյանը եւ հուլիսի 25-ի հերթապահ բժշկուհի Անի Բաբելյանը՝ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031