Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջան-Իսրայել ռազմական սպառնալիքը միայն Հայաստանին չէ ուղղված, այլեւ Իրանին». Գոհար Իսկանդարյան (Տեսանյութ)

Դեկտեմբեր 20,2016 12:25

«Ադրբեջանն Իրանին չի կարող վախեցնել, նույնն էլ` Իսրայելը: Խնդիրը հռետորաբանության մեջ է»,-«Հայացք» մամուլի ակումբում այսօր ասաց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հնչած սպառնալիքներին, թե «եթե Ռոհանին այցելի ՀՀ, Ալիեւը կմեկնի Իսրայել»:

Aravot.am-ը հետաքրքրվեց՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝ Բաքու կատարած այցի համատեքստում Իսրայել-Ադրբեջան ռազմատեխնիկական  գործակցության խորացումը որքանո՞վ է ուղղված նաեւ ՀՀ բարեկամ Իրանի դեմ:

«Իրանը բավականին սուր արձագանքեց, երբ Բաքվում հայտարարվեց, որ հինգ միլիարդ դոլարի զենքի գնում պետք է կատարվի: Իրանը հայտարարեց, որ նման գործողությունները սպառնում են Իրանի ազգային անվտանգությանը: Սա զգոնության կոչ է, որ սպառնալիքը միայն Հայաստանի դեմ չէ ուղղված»,-պատասխանեց Գոհար Իսկանդարյանը:

Նա հիշեցրեց, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ադրբեջանը գործի դրեց իսրայելական ԱԹՍ-ները, որոնք նաեւ Իրանի սահմաններն են վերահսկում եւ տեղեկատվություն փոխանցում Իսրայելին. «Իսրայելն ու Ադրբեջանը թշնամի պետություններ են: ԱԱԾ ոլորտում ՀՀ-ի եւ Իրանի միջեւ համագործակցության հնարավորություններ կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031