Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայելական մոդելը Հայաստանում «տեղադրելու համար» մեզ անհրաժեշտ է ունենալ ոչ թե 300 միլիարդ, այլ… «Հայկական ժամանակ»

Դեկտեմբեր 20,2016 12:21

Կարո՞ղ ենք արդյոք մենք էլ Իսրայելի օրինակով վերածվել «ազզ-բանակի» ու դառնանք տարածաշրջանում «խաղի կանոններ» թելադրող։ Դա պարզելու համար բերենք մի քանի ցուցանիշներ։ Իսրայելի համախառն ներքին արդյունքը մոտ 300 միլիարդ դոլար է։ Դրա 5.5 տոկոսը՝ տարեկան մոտ 16 միլիարդ դոլար, ծախսվում է ռազմական նպատակներով։ Հայաստանը ռազմական կարիքներին ուղղում է իր 10-11 միլիարդ դոլարանոց ՀՆԱ-ի մոտ 4 տոկոսը՝ 400 միլիոն դոլար։ Զուտ թվաբանորեն, հաշվի առնելով Իսրայելի եւ ՀՀ բնակչության թվերի տարբերությունը, իսրայելական մոդելը Հայաստանում «տեղադրելու համար» մեզ անհրաժեշտ է ունենալ ոչ թե 300 միլիարդ, այլ 130 միլիարդ դոլարի ՀՆԱ։

Կրկին զուտ թվաբանորեն հաշվի առնելով, որ Իսրայելի թշնամիների թիվը մի քանի անգամ գերազանցում է Հայաստանի թշնամիների թվին, ապա իսրայելական մոդելով պաշտպանական համակարգ ունենալու համար մեզ անհրաժեշտ է 130 միլիարդ դոլարից էլ պակաս ՀՆԱ։ Թող լինի, ասենք, 60-70 միլիարդ։ Սա 6 անգամ ավելի է, քան մեր այսօրվա ՀՆԱ-ն։ Այսինքն, եթե մենք ունենանք 6 անգամ ավելի մեծ ՀՆԱ, քան այսօր, եւ մեր պաշտպանության վրա ծախսենք դրա 5.4 տոկոսը կամ 3-3.5 միլիարդ դոլար, ապա զուտ թվաբանական տեսանկյունից կարող ենք ասել, որ մեր եւ Իսրայելի պաշտպանվածության մակարդակները գրեթե հավասար են։ Սա, իհարկե, շատ հեռու է մասնագիտական ռազմագիտական-տնտեսական բանաձեւ լինելուց, բայց, ընդհանուր առմամբ, ուրվագծում է իսրայելական մոդելով հայկական «ազգ-բանակի» ռեսուրսային «թվաբանությունը»։

Մի խոսքով, «ազգ-բանակ» դառնալու համար պետք է, որ մեր տնտեսությունը զարգանա ու աճի մի քանի անգամ։ Հնարավո՞ր է դա արդյոք։ Եթե Իսրայելին հաջողվել է իր անապատներում, ոռոգման ջուր գրեթե չունենալու պայմաններում ստեղծել այնպիսի գյուղատնտեսություն, որով կերակրվում է Եվրոպան, ապա ինչու հնարավոր չէ հսկայական բերրի հողեր, շատ բարենպաստ կլիմա ու ոռոգման ջրի անսպառ աղբյուրներ ունեցող Հայաստանում ստեղծել նմանատիպ գյուղատնտեսություն։ Հնարավո՞ր է։ Իհարկե հնարավոր է, եթե պարբերաբար լայնածավալ պատերազմների մեջ ապրող Իսրայելում հսկայական օտարերկրյա ներդրումներ են արվել ու արվում, այդ երկիրը դարձել է աշխարհի տեխնոլոգիական կենտրոններից մեկը, հնարավո՞ր է շատ ավելի խաղաղ պայմաններում ապրող Հայաստանն էլ ներդրումներ ներգրավի։ Իհարկե հնարավոր է: Եթե Իսրայելը կարողանում է արտադրել ռազմական բարձր տեխնոլոգիական արտադրանք ու տարեկան 5-7 միլիարդ դոլարի զենք վաճառել, հնարավո՞ր է, որ Հայաստանում էլ ստեղծվի նման ռազմարդյունաբերական համալիր։ Անշուշտ հնարավոր է։

Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031