Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վլադիմիր Հակոբյանի պատասխանը՝ Վիկտոր Դալլաքյանին. «168 Ժամ»

Դեկտեմբեր 20,2016 12:15

«168 Ժամի» հետ զրույցում նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը հրաժարվեց Սարգսյան-Դալլաքյան առանձնազրույցի հետ կապված որևէ մեկնաբանությունից` հիմնավորելով, որ դա երկու անձի միջև կայացած խոսակցություն է, և, եթե մի կողմն ինչ-որ բաներ է ներկայացնում, դրա արժանահավատությունը մեկնաբանելի չէ, և «առանձնազրույց» բառն արդեն իսկ բովանդակալից բնորոշում է։ Ամեն դեպքում, ըստ նրա, պաշտոն ունեցող մարդուն դժվար թե պաշտոն առաջարկեն։

Վ.Հակոբյանի կարծիքով` քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու հարցը ցանկացած մարդու անձնական որոշումն է. «Եվ հետո, որքանո՞վ է պարոն Դալլաքյանը լքած եղել քաղաքականությունը, ես չգիտեմ։ Նա եղել է կուսակցության անդամ և զբաղեցրել է պետական պաշտոն։ Եթե քաղաքականություն վերադառնալը պաշտոնից հրաժարական տալն է, դա արդեն անհատական մեկնաբանության է ենթակա, բայց վերադառնալ-չվերադառնալը պայմանական ձևակերպում է»։

Անդրադառնալով Դալլաքյանի ասուլիսից «սարսափելուն» և Արմեն Գևորգյանի զանգերին` Վ.Հակոբյանը նշեց. «Նախ` եթե պարոն Դալլաքյանը չի պատասխանել զանգերին, ապա ինչպե՞ս է ենթադրում այդ զանգերի բովանդակության մասին, թե ի՞նչ նպատակով են եղել պարոն Գևորգյանի զանգերը։

Սակայն, որքանով ես կարողացա ճշտել պարոն Գևորգյանից, քանի որ այդ ասուլիսից առաջ պարոն Դալլաքյանը դեռ հանդիսանում էր աշխատակազմի ղեկավարի տեղակալ և նախագահի ներկայացուցիչ Ազգային ժողովում, պարոն Գևորգյանը պարզապես փորձել է իր ենթակայից ճշտել հաջորդ օրն Ազգային ժողովում սպասվելիք աշխատանքների, ԱԺ-ում ընթացող գործընթացների վերաբերյալ, այսինքն` Դալլաքյանի բուն աշխատանքային պարտականությունների հետ կապված որոշ հարցեր։

Այսինքն` պարոն Գևորգյանի զանգն իր ենթակային հետապնդել է բացառապես այդ նպատակը, և եթե պարոն Դալլաքյանը զանգերին չի պատասխանել, մի տեսակ «եթե-ապա» կոնֆիգուրացիայով ենթադրություններ անել, թե զանգն ինչ նպատակով է եղել, այդքան էլ գեղեցիկ չէ»։

ԳԱՅԱՆԵ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031