Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայկական ֆուտբոլի իսկական երկրպագուների համար Հենրիխ Մխիթարյանը հույս է դարձել. «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2016 12:00

Ինչպես գիտենք, առաջին նախագահի ելույթների, առհասարակ՝ նրա խոսքի գլխավոր բաղադրիչներից, այսպես ասած՝ համեմունքներից մեկը կծու հեգնանքն է, մյուսը, թերեւս՝ տողատակերի քառիմաստությունը։ Ուստի այս պահին մնում է գուշակել, թե ինչ նկատի ուներ առաջին նախագահը՝ ասելով. «…Ազգ, որի ուրախության ու հպարտության միակ առարկան այսօր Հենրիկ Մխիթարյանն է»։

Թերեւս, որոշակիորեն ճանաչելով տեր-պետրոսյանական խոսքի ընդգծված ոճը, մեզ մնում է կանխագուշակություններ անել։ Գուցե այն, որ առաջին նախագահը, ինչպես միշտ, իր ոճին անդավաճան ու հարազատ՝ հեգնում է, նկատի ունենալով, որ մի ողջ ազգի պատիվ չի բերում, որ նրա ուրախության եւ հպարտության առարկան այսօր Հենրիխ Մխիթարյանն է։

Ուրեմն եթե այդպես է, նշանակում է Լեւոն Տեր-Պետրոսյանը գաղափար անգամ չունի, թե ժամանակակից աշխարհում, ժամանակակից մարդու, նաեւ հայ մարդու իրականության տիրույթում ինչ է ֆուտբոլը եւ որքան տեղ է գրավում նրա բովանդակ կյանքում։ Այո, փաստ է՝ տարիներ շարունակ Հայաստանում առկա գաղջի ու ճահճի մեջ հազարավոր մարդկանց համար, հայկական ֆուտբոլի իսկական երկրպագուների համար Հենրիխ Մխիթարյանը հույս է դարձել, ուրախության ու երջանկության մի ուրույն աղբյուր, որն ապրեցնում է, նաեւ ուժ է տալիս, տանելի է դարձնում անտանելի դարձած մեր առօրյան։

Զավեն ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031