Ռուսաստանի Իրկուտսկ քաղաքում դեկտեմբերի 20-ի գիշերը սպիրտ պարունակող «Բոյարիշնիկ» խտանյութից մահացածների թիվը հասել է 53-ի: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը, այս գիշեր մահացել է ևս 4 մարդ:
«Գիշերը Իրկուտսկի երեք տարբեր հիվանդանոցներում մահացել է 4 մարդ, հիվանդանոց է տեղափոխվել 12 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Իրկուտսկում հանգստյան օրերին զանգվածային թունավորում էր տեղի ունեցել լոգանքի համար նախատեսված, 93 տոկոս սպիրտ պարունակող «Բոյարիշնիկ» հեղուկից, որի բաղադրության մեջ հայտնաբերվել է նաև մեթիլային սպիրտ:
Զանգվածային թունավորման պատճառվ քաղաքում սահմանվել է արտակարգ իրավիճակ: Իշխանություններն արգելել են «Բոյարիշնիկի» և սպիրտ պարունակող բոլոր ոչ սննդային ապրանքների վաճառքը:
Կարդացեք նաև
Դեպքի առիթով հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է 7 մարդ:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ