Լրահոս
Օրվա լրահոսը

Մյասնիկ Մալխասյան. «Ծառուկյանը մինչեւ վերջ չի հետեւել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհուրդներին». «Հրապարակ»

Դեկտեմբեր 20,2016 11:46

Շաբաթ օրը կայացած ՀԱԿ 20-րդ համագումարից առաջ զրուցեցինք ՀԱԿ անդամ, ժամանակին «յոթի գործով» բանտարկված նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանի հետ:

– Ասում են նաեւ, որ Տեր-Պետրոսյանն ուզում էր օգտագործել Ծառուկյանի ֆինանսական ռեսուրսներն ու իր քաղաքական կշիռը՝ հասնելու հեղափոխության։

– Հեղափոխության չէ, երկրում փոփոխությունների… դա վատ նպատակ չէ։ Այլ բան է, որ Ծառուկյանը մինչեւ վերջ չի հետեւել Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհուրդներին։ Դեռ հոկտեմբեր ամսից արդեն կար այդ նպաստավոր վիճակը, Լեւոն Տեր-Պետրոսյանն անընդհատ ահազանգում էր, եւ այդ պրոցեսները ձգձգվեցին այնքան, մինչեւ իշխանությունն արդեն վերագտավ իրեն։

– Այդ հետեւելն ինչպե՞ս պետք է լիներ, ակցիաներով, միտինգներով փորձեին իշխանափոխությա՞ն հասնել։

– Դե, չեմ ուզում հիմա անդրադառնալ այդ ժամանակվա դեպքերին…

– Որովհետեւ Ծառուկյանն ու նրա կողմնակիցներն ասում էին՝ մենք չէինք ուզում նոր Մարտի 1 լիներ, դրա համար հետ կանգնեցինք։ Այսինքն՝ ըստ էության ակնարկում էին, որ Տեր-Պետրոսյանն էր ուզում տանել նոր Մարտի մեկի, նոր արյունահեղության։

– Լեւոն Տեր-Պետրոսյանը երբեք արյունահեղության չի տարել, Մարտի 1-ի արյունահեղությունն էլ իշխանություններն են արել։ Լեւոն Տեր-Պետրոսյանն ընտրություններից հետո խաղաղ հանրահավաք էր անցկացնում Ազատության հրապարակում, իշխանություններն իրենք գնացին արյունահեղության, բռնի ձեւով դրեցին՝ Երեւանի կենտրոնում գնդակահարեցին անմեղ քաղաքացիների։ Լեւոն Տեր-Պետրոսյանի մեղքը ո՞րն է։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031