ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Նախարարին դիմավորել է ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան Բն Սաիդ Ալ Մանսուրին: Երկու երկրների նախարարները քննարկել են աշխատանքային այցի օրակարգային կետերը:
Նախարար Սուրեն Կարայանը հանդիպումներ կունենա Աբու Դաբիի Զարգացման հիմնադրամի տնօրենի, Աբու Դաբիի Ներդրումների գործակալության տնօրենի և Աբու Դաբիի Առևտրաարդյունաբերական պալատի տնօրենի հետ: Այս հանդիպումների շրջանակներում նախարարը կներկայացնի ՀՀ ներդրումային նախագծերը, տնտեսության ներդրումային ներուժ ունեցող ոլորտները և Հայաստանի գործարար միջավայրի առավելությունները: Կքննարկվեն նաև երկու երկրների տնտեսական հարաբերությունները, համատեղ ներդրումային հիմնադրամի ձևավորման հեռանկարը և 2017 թվականին Աբու Դաբիում կայանալիք ներդրումային համաժողովի կազմակերպչական հարցերը:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն