Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Տոնավաճառներում ՊԵԿ-ը հարկային ռիսկեր է նկատել

Դեկտեմբեր 20,2016 11:22

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հանձնարարությամբ ՊԵԿ-ում պարբերաբար ոլորտային հանդիպումներ են տեղի ունենում տնտեսվարող սուբյեկտների հետ: Պետություն-բիզնես խորհրդակցությունների նպատակն ըստ ոլորտների հիմնական ռիսկերի առանձնացումն ու դրանց նվազեցմանն ուղղված մեխանիզմների կիրարկումն է: Այս անգամ կոմիտե են հրավիրվել տոնավաճառների կազմակերպիչները:

Տեղեկատվական բազայի ուսումնասիրության արդյունքում ՊԵԿ-ն առանձնացրել է յուրաքանչյուր տոնավաճառում առկա ռիսկերն ու ներկայացրել հասցեատերերին` ակնկալելով սահմանված ժամկետներում հարկերի վճարման գործընթացը համապատասխանեցնել օրենսդրության պահանջներին:

Անդրադառնալով տոնավաճառների կազմակերպիչների աշխատանքում առկա ստվերային դրսևորումներին` արձանագրվել է, որ հարկային ռիսկեր են նկատվել նաև տոնավաճառներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների շրջանում: ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Կարեն Բրուտյանի խոսքով` կոմիտեն շարունակելու է ջանքերը նպատակաուղղել ստվերի դեմ պայքարի արդյունավետ իրագործմանը: Զերծ մնալով վարչարարական խիստ գործիքների կիրառումից` հարկային մարմինը նախընտրում է գործարար համայնքի հետ քննարկումների միջոցով հստակեցնել ռիսկերի նվազեցմանն ուղղված քայլերը: «Յուրաքանչյուր տնտեսվարողին ներկայացնելով մեր նկատած ռիսկերը` քննարկում ենք առկա խնդիրները և առաջարկում շտկել, հակառակ դեպքում ստիպված կլինենք կիրառել օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմը»,-նկատել է Կ. Բրուտյանը: Իրազեկման աշխատանքների միջոցով պետական մարմինն իր իրավասության սահմաններում պատրաստակամություն է հայտնել օգնել տոնավաճառներում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին խնդիրների կարգավորման գործում` բարձրացնելով ոլորտի հարկային կարգապահության մակարդակը:

 

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության

 և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031