Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՊԾ. կանխվել է վտանգավոր սննդամթերքի ներմուծումը

Դեկտեմբեր 20,2016 11:13

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը նախատոնական օրերին խստացրել է սահմանային պետական վերահսկողությունը՝ ներմուծման ծավալների ավելացմանը զուգահեռ ժամկետանց կամ վտանգավոր սննդամթերքի ներմուծումը  հանրապետության տարածք բացառելու նպատակով:

Սահմանային պետական վերահսկողության շրջանակներում, հայտնաբերված անհամապատասխանությունների հիման վրա, վերջին օրերին կանխվել է 68 հազար 400 հատ ձվի, 1000կգ կարագի և 22000կգ աղի, 4256կգ բուսասերուցքային մածուկի, 1740կգ հավի սառեցված աղացած մսի, 500կգ կաթ պարունակող պանրային արտադրանքի խմբաքանակների ներմուծումը հանրապետության տարածք: Նշված բոլոր խմբաքանակները ենթակա են ոչնչացման, օգտահանման կամ հետ վերադարձման:

Թույլ չի տրվել նաև 25 հազար հատ՝ կարանտին վնասակար օրգանիզմով վարակված մեխակի ներմուծումը. խմբաքանակը պետք է ոչնչացվի:

Միաժամանակ հիշեցնում ենք, որ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների ներմուծումը թույլատրվում է միայն արտահանող երկրի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի առկայության դեպքում: Օրենքով սահմանված են  որոշակի բացառություններ, մասնավորապես՝ բուսասանիտարական հավաստագիր չի պահանջվում հանրապետության սահմանով տեղափոխվող փոստային փոխադրումներում, ինքնաթիռների, ուղևորական վագոնների, ավտոտրանսպորտային միջոցների ուղևորների, ինքնաթիռների անձնակազմի և վագոն-ռեստորանների աշխատողների ձեռքի ուղեբեռներում առկա բուսասանիտարական հսկողության ենթակա բեռների համար (սա չի վերաբերում սերմնանյութին, տնկանյութին և կարտոֆիլին): ՀՀ կառավարության որոշմամբ՝ ՀՀ տարածք ներմուծվող բուսական ծագման մթերքների բնաիրային քանակությունները չեն կարող գերազանցել յուրաքանչյուր ապրանքի համար 50 կգ-ը, գետնընկույզի դեպքում՝ 20 կգ-ը, իսկ չբոված սուրճի դեպքում՝ 5 կգ-ը:

Ելնելով վերոնշյալ պահանջից՝ ներմուծում իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց հորդորում ենք գործել ՀՀ օրենսդրության շրջանակներում և չփորձել առանց արտահանող երկրի լիազոր մարմնի կողմից տրված բուսասանիտարական հավաստագրի ՀՀ տարածք ներմուծել նշված չափաքանակները գերազանցող բուսական ծագման ապրանքներ, հակառակ պարագայում, օրենսդրությամբ սահմանված կարգով, կարգելվի ամբողջ խմբաքանակի ներմուծումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031