Հայ ազգային կոնգրեսի համագումարում Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթի մասին ամեն ինչ, կարծես թե, ասված է: Առաջին նախագահի երկրպագուները հայտնեցին իրենց անվերապահ հրճվանքը, հակառակորդները՝ իրենց թշնամանքն ու ատելությունը: Տեր-Պետրոսյանի հերթական փորձը՝ Ղարաբաղի խնդրով բանավեճ ծավալելու, հերթական անգամ անհաջողության մատնվեց:
Ի տարբերություն հրճվողների եւ փնովողների՝ ես ինձ չեմ պատրաստվում դնել ինչ-որ մի անզուգական փորձագետի տեղ, որը տեղյակ է խնդրի բոլոր նրբություններից եւ այդ բարձունքներից վերջնական դատողություններ է անում: Որպես քաղաքացի՝ ես, իհարկե, ունեմ իմ կասկածները հարեւան երկրի ղեկավարության մեղսունակության, ինչպես նաեւ որեւէ ծրագրի շուրջ այդ մարդկանց հետ բանակցելու եւ պայմանավորվելու վերաբերյալ: Բայց այժմ ես կուզեի խոսել այլ խնդրի՝ փաստարկների մակարդակի մասին:
Երբ երեւույթի, տվյալ դեպքում՝ տեքստի քննադատները ցանկություն կամ բավականաչափ մտահորիզոն չունեն այդ տեքստի բովանդակության վերաբերյալ որեւէ բան ասելու, նրանք սկսում են խորանալ հեղինակի՝ իրենց պատկերացրած մոտիվացիայի մեջ: Տեր-Պետրոսյանի ելույթի պարագայում ամենահեշտն է ասելը՝ նա այս հարցում զորավիգ է կանգնում իշխանությանը՝ ապագա խորհրդարանական ընտրություններում մի քանի մանդատ ստանալու ակնկալիքով: Կամ ավելի անհեթեթ՝ նա ասում է, որովհետեւ ուզում է ապացուցել, որ 1997 թվականին ճիշտ էր:
Նախ՝ կարելի է ճիշտ լինել 20 տարի առաջ եւ հիմա, նույն բանը պնդելով՝ սխալվել: Երկրորդ՝ եթե նույնիսկ ենթադրենք, որ առաջին նախագահին շատ են հետաքրքրում մանդատները, ապա դրանք ստանալու ավելի հեշտ ճանապարհն է ծայրահեղ «անզիջում» դիրքերից հանդես գալը: Ընտրություններ լուսաբանելու 22-ամյա փորձն ինձ հուշում է, որ մանդատների առեւտրով են զբաղվում հենց նրանք, ովքեր առավել սուր եւ «քլնգող» ելույթներով են հանդես գալիս՝ կոչ անելով կախել եւ քառատել իշխանություններին՝ այդ կոչերով բարձրացնելով սեփական գինը:
Իհարկե, Տեր-Պետրոսյանը կարող է սխալվել եւ մոլորության մեջ լինել: Մասնավորապես, ինձ սխալ է թվում այն մտայնությունը, որ մեր բոլոր խնդիրներն ու արատները խարսխված են Ղարաբաղյան խնդրի չլուծված լինելու վրա: Բայց նրանք, ովքեր ասում են՝ այդ հիմնահարցը չպիտի լուծվի փոխզիջումների միջոցով, պետք է ասեն, թե որտե՞ղ են տեսնում այդ լուծումը: Բաքվում թեյ խմելու մե՞ջ: Երկու ձեռքով կողմ եմ, միայն թե պետք է ներկայացվեն այն քայլերը, որոնք կհանգեցնեն այդ բաղձալի պատկերին:
Կարդացեք նաև
Փաստարկների մակարդակի միակ ցուցիչը, իմ կարծիքով, դրանց ռացիոնալ, իրատեսական լինելն է: Հակառակ դեպքում ամեն ինչ հանգում է դատարկ երազանքների: Օրինակ՝ որ Ռուսաստանի դեսպանի սպանությունից Պուտինն այնքան կջղայնանա Թուրքիայի վրա, որ մեզ կնվիրի Մասիս սարը:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Համաձայն հայաստանյան իրականության` Լեւոն Տեր-Պետրոսյանը (Պանդորան) ինչ որ մեկի հրամանով ստեղծված առաջին նախագահն է, օժտված «խորամանկությամբ», «հնարամտությամբ», խաբեբայությամբ և խարդախությամբ… որի պատճառով տեղի են ունենում բոլոր դժբախտությունները մեր Երկրի վրա:
Левон в своем амплуа – умнее всех и что ни делай он это уже предвидел!
Երկար տարիներ, ես բառացիօրէն ատել եմ Լեւոն Տէր-Պետրոսյանը: Այն ինչ որ իր դէմ գրել եմ եւ հրատարակվել է, ոչ ոք չի գրել: Իր դէմ եղողներ անգամ քննադատել են իմ կարգ մը արտահայտությունները իրեն հանդէպ:
Այսուհանդերձ, անցեալ ապրիլի պատերազմի պատճառով եւ անկէ ի վեր անոր ցուցաբերած կեցվածքն ու վարքագիծը զիս տպաւորեցին, եւ բաւական փոխեցին իմ կարծիքը իր նկատմամբ:
Նվազագոյնը, պէտք է լսել թէ ինչ է ասում այդ մարդը: Ոչ անպայման համաձայն լինել եւ հետեւիլ իր ամէն մի ասածին, սակայն լսել: Առանց իր ամէն մի խօսքին ետին երեւակայելու մթին նպատակներ, ամէն մի մտքին վերագրելու անվայել միտումներ:
Իր ցարդ վերջին ելոյթի ընթացքին, նա նորէն կրկնեց մի քանի սխալ համոզմունքներ: Սակայն անոնք իր համոզումներն են, ան վստահաբար իրաւունքը ունի զանոնք արտահայտելու, նամանաւանդ որ կեանքի իր այս հանգրվանին, անուղղամտության ազդակը չկա այլեւս: Նաեւ, ուրիշներ շատ աւելի վատ բաներ ոչ միայն ասում են, այլ նաեւ անում են, հանգստօրէն: Իսկ հատկապէս ազգայնական գետնի վրա, այսօր ոմանց համար դիւցազներգական հերոսների տեղ անցող անձիքը այս մարդուն ճկոյտ մատին չեն հասնիր:
Սակայն ան նաեւ ասեց ու բացատրեց առողջ եւ իմաստուն, ճշմարիտ բաներ:
Հարգանքով լսենք թէ ինչ է ասում,
սխալը – քաղաքավարօրէն – անտեսենք,
լաւն ու ճիշդը ջանանք լաւապէս հասկնալ, եւ նոյնիսկ գործադրել:
Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
Քաղաքական ոլորտում, բոլոր անոնք – բոլո՛րը – որոնք, հանրապէս, արտահայտվում են փոխզիջումների տեսական այլընտրանքին դէմ, անցեալին ապացուցած են թէ խորքին մէջ իրենք, գործնական գետնի վրայ, տրամադիր են եւ պատրաստակամ կատարելու – նվազագոյնը – այն թէական փոխզիջումները որոնց ակնարկում է Լեւոն Տէր-Պետրոսյան:
(Այս – փաստացի, իրողապէս անհերքելի – հաստատումը չի վերաբերիր այժմ բանտում նստած, իսկ դրսում պահվըտած կամ այս պահին զուսպ դարձած այդ չաթլախներին, որոնք արդէն քաղաքական մարդիկ չեն, այլ տարրական իրականությունից անջատված, իրենց ցնորական աշխարհում ապաստանած, հաւերժական պատանիներ – որոնք սակայն հայի արյուն ունեն հիմա իրենց ձեռքերուն վրայ, հայ այրիներ եւ որբեր, իրենց խղճին վրայ – : )
Վերեւ հիշեցված այն քաղաքական դերակատարներու կարգին, որոնք գոնէ պահ մը պատրաստ եղան թշնամիին երազածէն աւելի բաներ տալու, նվիրելու անոր, կը գտնենք -ի միջի այլոց – երկրորդ նախագահը, որ իբրեւ թէ Արցախը եւ մեր համայն Ազգը փրկեց առաջինին «չար» ձեռքէն… Այդտեղ կը գտնենք նաեւ – աւանդական կամ արդի – այն կուսակցություները որոնք իբրեւ թէ ազգայնական թունդ գաղափարախօսութեան վրայ հիմնված են (այստեղ եւս , բացի անոնցմէ որոնք… քաղաքականօրէն գոյութիւն չունին, իսկական դերակատարութիւն չունին, եւ հետեւաբար կարող են լոկ խօսքերով, վերացական հաղորդագրութիւններով, հայտարարել ինչ որ ուզեն…)
Զուտ գաղափարական մակարդակի վրայ, այս նիւթին մէջ «փոխզիջում» բառը ինքնին ինծի համար ալ անընդունելի է, զզվելի է, ամօթ, անպատւութիւն եւ նախատինք է:
Ամբողջ կեանքս ապրած եւ գործած եմ – եւ պիտի շարունակեմ, մինչեւ վերջին շունչս – այն էական գիտակցութեամբ թէ այժմ մեր ունեցածը նվազագոյնին նվազագոյնն է հազիւ, թէ ոչ միայն մենք բան չունինք «վերադարձնելիք» թուրքին կամ ոեւէ մէկին, այլ շատ, շատ բաներ ունինք տակաւին ետ առնելիք, եւ թէ առաւելագոյնը իսկ եթէ ձեռք բերենք, նորէն անբաւարար է հատուցելու մեր անասելի վնասներն ու կորուստները:
Սակայն ահա,
տեսնելով մեր վիճակը – Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքի մէջ -,
ինծ’ համար նոյնքան անհանդուրժելի է որ մեր երեխաները շարունակվին սպաննվիլ ռազմաճակատի վրայ: Փաստեցինք որ այլեւս արժանի չենք այդ տեսակի նվիրումի, զոհաբերման, հաւելեալ կորուստների: Եւ այդ փաստին մաս կը կազմեն նաեւ վերոյիշեալ չաթլախների արիւնահեղ հիմարությունը… Չորս օրվա արտաքին հարձակում մը բաւարար եղաւ որ երկիրը հասնի ինքնափճացման, ինքնաքանդումի եւ քաոսի, անդունդի սահմանը…
Ապրիլեան պատերազմին թշնամին ջանաց – անգամ մը եւս – ուղղակի անէացնել մեզ:
Հետեւանք՝ ամիսներէ ի վեր, մեր մէջ եւ միջեւ, քանակով եւ ծանրութեամբ՝ անհամեմա՛տօրէն աւելի դաժան, աւելի բիրտ, ատելութեամբ լի արտահայտություններ կը լսենք եւ կը կարդանք մե՛ր Պետութեան դէմ, քան թէ թուրքերուն նկատմամբ !!
Եթէ այս ենք մենք,
ոչ միայն պէտք է փոխզիջումներ կատարենք,
այլ պարզապէս հանձնենք, հանձնվիք ու վերջ…
վսյո՛
Բարի լույս սիրելի Հայեր,
արեք անկեղծ լինենք , Լ . Տեր – Պետրոսյան այնպես է խոսում, եթե մեկը 1990-1998 Հայաստանում չի բնակվել ու այդ ժամանակի քաղաքական կյանքից տեղյակ չէ, մտածի թե ռուսն է մեղավոր ու Արցախը : Բայց արեք մի փոքր տրամաբանենք, ռուսնն էր 95-96 պարտադրում ընտրությունները կեղծել ու բացեիբաց ասել, դեմս խաղ չկա, ոնց ուզեմ, այնպես էլ կանեմ : Չէ որ հենց ինքը Լեւոն եղավ ավազակապետության ու կոռուպցիայի կնքահայր : Արցախի փոխզիջում, նշանակում է, Արցախը մտցնել ազերի իշխանության տակ, դա են պահանջում ազերը ու նաև հետագայում Երևանի ինտեգրացումը ազերի ն, քանի որ իրենց կարծիքով դա թուրքական քաղաք է եղել :