Թուրքական NTV հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսներին, որոշ մանրամասներ է ներկայացրել Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունից:
Մասնավորապես, նշվում է, որ առաջին կրակոցից հետո մարդասպանը հավաքվածներից պահանջել է ցրվել, որից հետո մոտեցել է արդեն ընկած դեսպանին ու ևս մի քանի անգամ կրակել նրա վրա:
Ըստ ականատեսների՝ մարդասպանը ցուցահանդեսի շենք է մտել կոստյումով և փողկապով և նրան համարել են դեսպանի անվտանգության աշխատակից:
Հիշեցնենք, Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովը սպանվել է այսօր Անկարայում տեղի ունեցած ցուցահանդեսի բացմանը իր ելույթի ժամանակ: Ռուսաստանի ԱԳՆ-ն կատարվածը որակել է ահաբեկչություն:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ