Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի՛ մոռացեք Հալեպը, մի՛ մոռացեք Սիրիան». Անդրեյ Կարլովին սպանողը վրեժ է լուծել Հալեպի համար. (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2016 22:28

Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովին սպանողը եղել է ոստիկան, սակայն այդ պահին աշխատանքային պարտականությունները կատարելիս չի եղել, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անկարայում ֆոտոցուցահանդեսի բացմանը անհայտ անձը կրակ է բացել Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի վրա, որը ստացած վիրավորումից մահացել է:

c0dzcroweaaq3an

Հրապարակված տեսանյութում լսվում են մարդասպանի խոսքերը՝ արաբերենով. «Մի՛ մոռացեք Հալեպը, մի՛ մոռացեք Սիրիան: Դուք անվտանգության համը չեք զգա, քանի դեռ մեր դաշտերն անվտանգության մեջ չեն: Միայն մահն ինձ այստեղից դուրս կբերի: Յուրաքանչյուրը, ով մասնակցում է այս բռնապետությանը, կվճարի դրա համար»:

https://www.youtube.com/watch?v=amx4-KRDdX4

Անկարայի քաղաքապետը նույնպես հաստատել է, որ մարդասպանը ոստիկան է եղել և ենթադրել, որ նա կարող էր լինել Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակից:

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարի Զախարովան հայտարարել է, որ դեսպանի սպանությունը կքննարկվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում:

Հիշեցնենք, անցյալ շաբաթ սիրիական կառավարական ուժերը Ռուսաստանի աջակցությամբ ազատագրեցին Հալեպը, իսկ այնտեղ գտնվող խմբավորումները բացված միջանցքով տեղափոխվում են Իդլիբ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031