Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք չէ, հիվանդ գլխից առողջ գլխի վրա փչել այն ախտերը, որոնք սկսվել են 1991 թվականից». Լարիսա Ալավերդյանը՝ 1-ին նախագահի ելույթի մասին

Դեկտեմբեր 19,2016 21:03

«Բոլոր այն դիտարկումները, որոնք առաջին նախագահն արեց, պետք է, որ լավ հիշեն, որ այդ բոլոր արատները սկսվել են ու արմատը դրել է հենց այն թիմը, որի ղեկավարն է եղել առաջին նախագահը»,- նման կարծիք հայտնեց «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ՀԱԿ համագումարում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին:

«Շատ ափսոս, բայց քսանհինգ տարի Արցախի հարցը, ներսի աղտերը, բոլորը շարունակական բնույթ են կրում: Այնպես որ, առաջին նախագահի այդ ելույթը բնութագրիչ է միայն մի առումով՝ ճիշտ ժամանակին նորից շրջանառության մեջ են դրվում կտրուկ, ամբողջովին նահանջողական եւ որեւէ լուծում չբերող առաջարկությունները, որոնք որ հնչեցվել են առաջին նախագահի կողմից սկսած 1991-92 թվականներից: Այս առումով խնդիրը, որը ծագել է ու դրված է հայ ժողովրդի առջեւ, ունի բավականին պարզ լուծում, պետք է հստակեցնենք, որ ժողովուրդը երբեւիցե չի կասկածում իր ընտրած ճանապարհի ճշմարտացիության հարցում, այս տարվա ապրիլի երկուսը ուղղակի ապացուցեց, որ նոր սերունդը, որն աճել է ոչ բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտում, հասկացել է հայրենիքի գինը: Երբ որ առաջին նախագահն ասում է՝ փախչում են պատերազմի համար, չարաչար սխալվում է, այս ապրիլյան օրերին բավականին շատ հայեր վերադարձան հայրենիք հենց պատերազմին մասնակցելու համար: Այնպես որ, պետք չէ, հիվանդ գլխից առողջ գլխի վրա փչել այն ախտերը, որոնք սկսվել է հենց 1991 թվականից:

Ժողովուրդը հստակ գիտի՝ խնդիրը ոչ թե ԼՂ կոնֆլիկտն է, այլ հայկական հարցն է, ու եթե մինչ այսօր այն թիմը, որը ղեկավարում է առաջին նախագահը, չի հասկացել, ափսոսում եմ: Աշխարհաքաղաքական փոփոխություններից հետո պնդել այն ժամանակվա՝ 1991 թվականի դեկտեմբերի 21-ի ընդունած սխալ որոշումը ու անգործությունը, որին իրենց մատնել են պետական ու քաղաքական գործիչները, չպետք է քողարկել ինչ-ինչ այլ բաներով: Ուղղակի քաղաքագիտական առումով ոչ իրազեկված լինելու նշան է, գավառականության դրսեւորում: Աշխարհում այս տարիներին այնքան բան է փոխվել, չճանաչված այս կամ այն միավորները ստացել են այս կամ այն արժանապատիվ կարգավիճակը, այսքանից հետո պնդել, որ գործած սխալը միակ ճանապարհն է, ինձ համար ավելի քան ցավալի է»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

Նրա խոսքով, ԼՂ կարգավորման հիմնահարցն այն փուլում է, որում թողել է առաջին նախագահը. «Այն փուլում, որի մեջ քաղաքական շատ մեծ կոպիտ սխալ գործելով՝ մտցրել է առաջին նախագահն իր թիմի հետ, իսկ թիմ ասելով՝ հասկանում եմ երկրորդ եւ երրորդ նախագահներին»:

Ինչ է պետք անել, սխալներն ուղղելու համար, ըստ տիկին Ալավերդյանը. «Պետք է աշխատել, քաղաքական նոր էլիտա պետք է գա, եթե տեսնում ենք, որ սպառված է երեք նախագահների գաղափարախոսությունը, սպառված է մինչեւ վերջ, անշուշտ ժողովուրդը պարտավոր է ծնել նոր էլիտա, նոր ղեկավար, որը վերջապես կսկսի աշխատել ու տարածել այն ճշմարտությունը, որը պարունակվում է ոչ թե փաստաթղթերով, այլ կյանքն է ապացուցել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031