Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ջերմաստիճանի ոչ իջեցում, ոչ բարձրացում չի կանխատեսվում. armtimes.com

Դեկտեմբեր 19,2016 19:50

Արկտիկական ցուրտ օդի եւ հզոր անտիցիկլոնի ներթափանցման հետեւանքով Հայաստանում օդի ջերմաստիճանը շարունակում է շատ ցածր արժեք ունենալ: Այս պահին այն կլիմայական նորմայից ցածր է 10-15 աստիճանով: Այդ մասին armtimes.com-ին հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Արդեն ժամը 13:00-ն է, բայց Աշոցքում դեռ -24 աստիճան է, Երեւանում -9…-11: Ավելին՝ անցած գիշեր ունեցել ենք խիստ ցածր ջերմային ֆոն, օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով գերազանցել է այս օրերին երբեւիցե գրանցված բացարձակ նվազագույն արժեքները: Աշոցքում, օրինակ, գրանցվել է -33, Գյումրիում, Ծաղկահովիտում -30, Հրազդանում, Ապարանում՝ -28, Տաշիրում, Գավառում, Ստեփանավանում՝ -25…-26, Արարատյան դաշտում՝ -19….-22, Երեւանի ցածրադիր գոտում՝ -20…-21, բարձրադիր գոտում՝ -16…-18 աստիճան ցուրտ»,- մանրամասնեց օդերեւութաբանը՝ ընդգծելով, որ առաջիկա գիշերը եւս սպասվում է օդի ջերմաստիճանի նվազում՝ 1-2 աստիճանով:

Այնուհետեւ, ըստ Սուրենյանի, եղանակը մինչեւ ամսի 24-ը կմնա անփոփոխ. այսինքն՝ կպահպանվի ցածր ջերմային ֆոն եւ առանց տեղումների եղանակ: «Առաջիկա օրերին ջերմաստիճանի ոչ իջեցում, ոչ բարձրացում չի կանխատեսվում: Միայն ամսի 21-ին որոշակի ամպամածության ավելացում է նկատվելու ցերեկային ժամերին: Այդ օրը հանրապետության առանձին հատվածներում աննշան ձյան տեղումներ կարող է լինեն»,- նկատեց Սուրենյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «armtimes.com»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031