Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի կյանքում ՀՀԿ-ին անդամակցելուց հետո ոչինչ չի փոխվել: Այս մասին նախարարը վստահեցրեց ասուլիսին՝ ի պատասխան լրագրողներից մեկի հարցի:
Վարչապետ Կարեն Կարապետյանի կառավարության անդամներից ոմանք, երբ հետեւելով իրենց ղեկավարին՝ անդամակցեցին ՀՀԿ-ին, լրագրողների հարցերին՝ արդյոք ծանոթ են այդ կուսակցության գաղափարախոսությանը, կարո՞ղ են մեջբերումներ անել, նրանք որեւէ կոնկրետ պատասխան չէին տալիս:
Այսօր Aravot.am-ն այսօր տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանից հետաքրքրվեց՝ ՀՀԿ-ին անդամակցելուց հետո իր կյանքում այնքան բան չի փոխվել, որ այդ կուսակցության կրծքանշա՞նն էլ չի փակցնում, նախարարը մեր հարցին ի պատասխան զարմացած հարցրեց՝ «Պարտադի՞ր է»:
Մեր մյուս հարցին էլ՝ արդյոք այս ընթացքում հասցրե՞լ է ծանոթանալ ՀՀԿ-ի գաղափարախոսությանը, Վահան Մարտիրոսյանն անմիջապես ցույց տվեց իր հետ բերած «Ipad»-ն ու, պարզվեց, որ դա որպես «շպարգալկա է» բերել.««Ipad»-ում հատուկ բացել եմ հանրապետականի էդ հարցը, եթե հարց տայիք…»:
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ