Եվրամիությունը պաշտոնապես երկարաձգել է պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մինչև 2017թ. հուլիսի 31-ը: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի հաղորդագրությունը:
Եվրամիության ներկայացուցիչները նշել են, որ արևմտյան երկրների առաջնորդները պատժամիջոցների երկարաձգումը կապում են Մինսկի համաձայնագրի իրականացման հետ:
«Դեկտեմբերի 15-ին Եվրամիության խորհրդի նիստում գնահատելով «Մինսկի համաձայնագրի» իրականացումը՝ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարները ճանապարհ բացեցին ևս 6 ամսով՝ մինչև 2017թ. հուլիսի 31-ը, պատժամիջոցները երկարաձգելու համար»,- ասվում է կոմյունիկեում:
Հիշեցնենք, Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցները սահմանվել են 2014թ. օգոստոսի 1-ից, 2016թ. սեպտեմբերից դրանք ընդլայնվել են:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ