Զբաղվածության պետական գործակալության զբաղվածության կենտրոններում 2016 թ-ի դեկտեմբերի 1-ի դրությամբ գրանցվել են 95 800 քաղաքացի, որոնց 80 800-ը գործազուրկներ են:
Գործակալության պետ Արտակ Մանգասարյանի խոսքերով, գրանցված գործազուրկների թիվն ավելացել է 5,6 տոկոսով։ Տարվա ընթացքում 2 519 գործատուի կողմից ներկայացվել է 7 647 թափուր աշխատատեղ, աշխատանքի է տեղավորվել 16 592 մարդ: Առավել պահանջված են նախնական եւ միջին մասնագիտական կրթությամբ մասնագետները. դեղագետները, ֆինանսների եւ առեւտրի բնագավառի մասնագետները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, դերձակները, մատուցողները:
Մանրամասն՝ կարդացեք այստեղ