Լրահոս
Օրվա լրահոսը

«Զորակոչը պետք է զերծ մնա նման վտանգներից». Գեղամ Հարությունյանը՝ կոռուպցիոն ռիսկերի բացառման մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2016 17:41

«Մեծ ուշադրություն ենք դարձնում նորակոչիկների առողջական վիճակի վերլուծության եւ փորձաքննության հարցերին: Նախորդ զորակոչի արդյունքները բավականին տպավորիչ են: 157 միջնորդագիր ներկայացրեցինք, արդյունքում՝ ծառայության պիտանելիության մասին 48 փորձաքննական եզրակացություններ վերանայվել են: Սա ուղղակիորեն նպաստում է կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով առաջիկա ձմեռային զորակոչին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծված՝ ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների եւ բողոքների քննարկման հանձնաժողովի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Նրա հավաստմամբ՝ առհասարակ զորակոչի շրջանակում ներդրված միջոցառումները, այդ թվում՝ վիճակահանությունը եւ վերահսկողական մեխանիզմները, նպաստում են կոռուպցիոն ռիսկերի բացառմանը: «Գործընթացը պետք է զերծ մնա նման վտանգներից»,-ասաց նա:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031