Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագծի համաձայն իրեղեն ապացույցները չեն ոչնչացվելու». Զարուհի Մեջլումյան

Դեկտեմբեր 19,2016 17:37

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մտահոգված է՝ Հայաստանում դատական սխալներն ընդհանրապես չեն ընդունվում:
«Ցանկացած քրեական գործերով արդարացումները հետագայում նոր երեւան եկած հանգամանքներով չեն գործում, իսկ ցմահ դատապարտյալների դեպքում՝ առավել եւս, չգրված օրենքով նրանց հարցերը տաբու են»,- այսօր «Դատական ճակատագրական սխալների ուղղման ամերիկյան փորձը» կլոր սեղան քննարկման ժամանակ ասաց Ավետիք Իշխանյանը:

Ըստ նրա, կարծես թե, Հայաստանում դատական սխալը չի էլ գործում. «Երբ որ նույնիսկ իշխանություններն են ընդունում, էլ չասեմ՝ միջազգային կազմակերպությունները, որ դատական համակարգը Հայաստանում բավականին մեծ բացեր ունի: Աշխարհում ընդհանրապես չկա իդեալական դատական համակարգ, բայց կան կայացած դատական համակարգեր: Այս տեսակետից ավելի կայացած դատական համակարգեր ունեցող երկրներում արդարացման որոշումները կազմում են 15-28 %, եւ նրանք ընդունում են իրենց դատական սխալները: ԱՄՆ-ի պես երկրում հազարավոր գործեր, երբ մարդկանց բավականին խիստ պատիժների են դատապարտել, հետագայում երեւան եկած հանգամանքներով կամ ԴՆԹ-ի թեստերով, արդարացվել են»:

Պարոն Իշխանյանի խոսքով, Հայաստանում մինչեւ հիմա դատավճռի օրինական ուժի մեջ մտնելուց հետո իրեղեն ապացույցները ոչնչացվել են, ինչը գործերի վերաբացման համար լուրջ խոչընդոտ է: Սակայն, նոր քրեական օրենսգիրքը կլուծի կարեւոր խնդիրը:

«Իրեղեն ապացույցները Հայաստանում շարունակում են ոչնչացնել, սակայն Քրեական դատավարության օրենսգրքի նոր նախագծի համաձայն իրեղեն ապացույցները չեն ոչնչացվելու եւ դրանք կպահպանվեն այնքան ժամանակ, որքան կենսաբանորեն հնարավոր է դրանք պահել»,- ասաց «Անմեղության հայկական ծրագրի» համակարգող, փորձագետ Զարուհի Մեջլումյանը:

Փորձագիտական խումբն առաջարկում է Հայաստանում ձևավորել մարմին, որը կզբաղվի «ավարտված» քրեական գործերի ուսումնասիրմամբ, կունենա լիազորություն վերաբացման հիմքերի դեպքում եզրակացություն ներկայացնել բարձրագույն դատական ատյան:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031