Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ՀՀ-Իրան երկաթուղու գաղափարը հասունանում է». Շիրակ Թորոսյանը՝ երկաթուղու կառուցման հնարավորությունների մասին (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2016 17:19

«Այն ՀՀ-ի համար շատ լուրջ ձեռքբերում եւ առաջընթաց կլինի»,-ասում է պատգամավորը
«Հայ-իրանական հարաբերությունները զարգացնելու լուրջ հեռանկարներ կան»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը: Նա հատկապես կարեւորեց Իրան-Հայաստան տրանսպորտային հաղորդակցությունը եւ մասնավորապես՝ երկաթուղու կառուցման անհրաժեշտությունը:
Հետաքրքրվեցինք՝ ծրագրի իրագործման հեռանկարներ կա՞ն: «Գաղափարը քանի գնում՝ հասունանում է, բայց դա մեծ ծախսեր պահանջող ծրագիր է: Ամեն ինչ պետք է արվի՝ այն կյանքի կոչելու համար, քանի որ այն ՀՀ-ի համար շատ լուրջ ձեռքբերում եւ առաջընթաց կլինի՝ կձերբազատվենք վրացական տրանսպորտային մենաշնորհից: Կարծում եմ՝ տարածաշրջանի երկրները եւս շահագրգռված են այդ հարցում, քանի որ դա կլինի նոր մետաքսի ճանապարհ՝ Արեւմուտքն Արեւելքի հետ կապող նոր երկաթուղային ուղի»,-նշեց պատգամավորը:

«Տեսնո՞ւմ եք հնարավորություններ, որ հայկական կողմը կսկսի երկաթուղու իր հատվածի շինարարությունը», հարցին ի պատասխան Շիրակ Թորոսյանն ակնարկեց. «Մենք դա պետք է անենք: Ժամանակին շատերը չէին հավատում, որ հայ-իրանական գազատարը կյանքի կկոչվի, բայց Հայաստանն ունեցավ գազի այդ աղբյուրը»:

Հիշեցնենք, որ Հասան Ռոհանին ՀՀ կայցելի այս չորեքշաբթի:

Ըստ մամուլի՝ ՀՀ կառավարությունը ներդրումներ է փնտրում՝ Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման համար:

Իսկ նախագիծը որպես ներդրումային ծրագիր՝ տեղադրվել է ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության կայքում:

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031