Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Մախսուդյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը Մինսկի խմբինն է»

Դեկտեմբեր 19,2016 17:12

«Ես իրեն չեմ ընդունել, ես միշտ էլ նրա՝ Հայաստանի կառավարման շրջանում, Լեւոն Տեր-Պետրոսյանի տեսակետը չեմ ընդունել»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀԱԿ համագումարի ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթին, ասաց Ազգային ժողովի պատգամավոր Վահագն Մախսուդյանը:

vahagn-maksudyanՆա հավելեց. «Այդ ամեն ինչը խարսխված է 1996 թվականից, երբ Վազգեն Մանուկյանը ընտրվեց նախագահ, նրանք չհանձնեցին, եւ այսպես Հայաստանում տարօրինակ իրավիճակ ստեղծեցին մինչեւ այսօր: Չեմ կարծում, որ ժողովուրդը նրանց իր վստահության քվեն կտա, բայց առաջիկա ընտրությունները ցույց կտան»:

Վահագն Մախսուդյանը առանձնացրեց առաջին նախագահի այն հայտարարությունը, թե Ղարաբաղի հարցի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքերում է. «Կոնֆլիկտի լուծումով Մինսկի խումբն է զբաղվում, այնտեղ 3 պետություններ են՝ Ռուսաստան, Ֆրանսիա, Ամերիկա, ո՞նց է միայն Ռուսաստանը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը Մինսկի խմբինն է»:

Իսկ անդրադառնալով այն հատվածին, թե հակամարտության կարգավորման այլ տարբերակ գոյություն չունի քան փոխզիջումը, Վահագն Մախսուդյանն ասաց. «Նայած՝ ինչ փոխզիջում: Եթե սկզբից Ղարաբաղի կարգավիճակը պիտի որոշվի, նոր փոխզիջումների մասին խոսեն: Իրենք ասում են փոխզիջումներ դուք արեք, նոր Ղարաբաղի հարցը կլուծենք: Իսկ մեր Հանրապետության այսօրվա նախագահը այդ տեսակետից շատ ճիշտ է վարվում, որ ասում է՝ Ղարաբաղի կարգավիճակը լուծվի, նոր փոխզիջումների հարցը կարգավորվի»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031