Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂՀ ԱԳՆ. Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործի հարուցումը և ձերբակալումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս

Դեկտեմբեր 19,2016 17:07
lxh

ԼՂՀ ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության մեկնաբանությունը NEWS.am գործակալությանը

– Ադրբեջանական լրատվամիջոցներում՝ երկրի գլխավոր դատախազությանը հղումով, հայտնվեց Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինի ձերբակալության մասին հաղորդագրություն։ Ձերբակալության պատճառ դարձավ Լեռնային Ղարաբաղ այցելությունը։ Ինչպե՞ս է գնահատում ԼՂՀ ԱԳՆ-ն տվյալ փաստը։

– Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինի նկատմամբ քրեական գործի հարուցումը և ձերբակալումը լուրջ մտահոգության տեղիք են տալիս։

Ադրբեջանը, որտեղ քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների նկատմամբ շինծու պատրվակներով իրականացվող ճնշումները և քաղաքական հետապնդումները վաղուց ի վեր ավանդույթ են դարձել, փորձում է մարդու իրավունքների իր «չափանիշները» տարածել երկրի սահմաններից դուրս։

Նման գործելաոճը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքների, մասնավորապես ազատ տեղաշարժի և խոսքի ազատության իրավունքների ակնհայտ ոտնահարում է, այլև ահաբեկման քաղաքականություն, որին պետք է համարժեք գնահատական տրվի միջազգային հանրության կողմից։

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031