Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտուն Գրիգորյան. «Այն մտքերը, որ Տեր-Պետրոսյանն է արտահայտում, ինքը կարող է դրանց պատասխանները տալ»

Դեկտեմբեր 19,2016 17:01

Հայ Ազգային Կոնգրեսը շաբաթ՝ դեկտեմբերի 17-ին համագումար էր անցկացրել: Համագումարի ընթացքում ելույթ էր ունեցել նաեւ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Martun GrigoryanAravot.am-ը Ազգային ժողովի պատգամավոր Մարտուն Գրիգորյանին խնդրեց անդրադառնալ առաջին նախագահի ելույթին, պատգամավորը պատասխանեց, որ ընդհանրապես սովորություն չունի եւ ճիշտ չի համարում հանրապետության նախագահների ելույթները մեկնաբանել:

Խնդրեցինք անդրադառնալ ելույթի կոնկրետ հատվածներին, մասնավորապես՝ այն հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման այլ տարբերակ, քան փոխզիջումը, գոյություն չունի. «Ես կարծում եմ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ մեր հանրապետության առաջին նախագահը շատ փորձառու քաղաքական գործիչ է: Եվ այն մտքերը, որ արտահայտում է, ինքը կարող է դրանց պատասխանները տալ, կարող եք իրենից ճշտել այդ հարցերի պատասխանները»:

Հետաքրքրվեցինք, որ համաձա՞յն է այն մտքի հետ, թե կարգավորման լուծման բանալին Ռուսաստանի ձեռքերում է, նա պատասխանեց. «Այս պահի դրությամբ այնպիսի հարց եք տալիս, որ տարբեր տեսանկյուններից կարելի է վերլուծել եւ գնահատականներ տալ: Բայց ամեն դեպքում՝ չեմ ուզում այդ թեմաներին անդրադառնալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031