Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական ոչ արդարացված ռիսկ է. Վիգեն Հակոբյանը՝ «Գնումների մասին» օրենքի մասին

Դեկտեմբեր 19,2016 16:37

«Քաղաքական PR-ի տեսակետից նախընտրական տարում նման օրինագիծ բերելը Ազգային ժողով իսկապես բավականին ռիսկային էր, եւ ես կասեի, անիմաստ»,- դեկտեմբերի 19-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Գնումների մասին» նոր օրենքին, ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

Նա նշեց, որ օրինագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում. «Այդ կառույցները առանց այդ օրինագծի անում էին նույնիսկ այսպես կոչված բաց ռեժիմում: Այս առումով, PR-ի տեսակետից, չեմ հասկանում իմաստը, թե ինչու են փակում այդ ծախսերը: Այս տեսակետից՝ անիմաստ է»:

Վիգեն Հակոբյանը կարծում է, որ շտապողականությունը պայմանավորված է հինգերորդ գումարման Ազգային ժողովի վերջին ժամկետի հետ: Ըստ նրա, դա քաղաքական ոչ արդարացված ռիսկ է. «Գուցե շտապում են, որ այս Ազգային ժողովը, որտեղ կա ճնշող մեծամասնություն գործող իշխանությունների մոտ այս օրինագիծը վավերացնի: Գուցե հաջորդ Ազգային ժողովը այսքան փափուկ չլինի իշխանության ներկայացրած նախագծերի նկատմամբ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031