Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավելացնել Իրանի հետ առեւտրաշրջանառությունը». ի՞նչ հարցեր կքննարկվեն՝ Ռոհանիի այցի ժամանակ (Տեսանյութ)

Դեկտեմբեր 19,2016 16:35

«Մեր հարեւան Իրանն ունի բավականին մեծ շուկա, բայց բավականին պաշտպանված շուկայական մոտեցումներ: Կարգավորումների տեսանկյունից ՀՀ-ն բավականին լիբերալ է, իսկ Իրանում մաքսատուրքերը բավականին բարձր են»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ առաջիկայում ՀՀ նախատեսվելիք այցի ընթացքում ի՞նչ հարցեր ու խնդիրներ կարող են քննարկվել, ասաց ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:

«Թե ինչ հարցեր կարող են քննարկվել, կարծում եմ՝ մեր շարունակական աշխատանքը պետք է ուղղված լինի դեպի իրանական շուկա մեր տեղական արտադրանքի արտահանման ծավալների ավելացմանը: Ինչ վերաբերում է մաքսատուրքերի չափին, քննարկումները պետք է ծավալվեն ԵՏՄ կանոնակարգերի համաձայն: Եթե արտոնյալ դրույքաչափերը միակողմանի են եւ Իրանի կողմից ՀՀ-ին չեն տրվում, պետք է լինեն ԵՏՄ-Իրան ձեւաչափով, որում ՀՀ-ն ակտիվ դերակատար է»,-նշեց Գարեգին Մելքոնյանը:

Նա տեղեկացրեց, որ մաքսատուրքերի դրույքաչափերի կարգավորման հարցով ՀՀ-ն մշտապես դիմել է Իրանին, որպեսզի հայ արտադրողներին տրամադրվեն ավելի բարենպաստ պայմաններ, քանի որ վերջիններս Իրանի համար վտանգ չեն ներկայացնում: «Իրանի հետ առեւտրաշրջանառությունն ավելացնելու նախադրյալներ կան»,-վստահեցրեց մեր զրուցակիցը:

Հավելենք, որ Հասան Ռոհանին ՀՀ կայցելի այս չորեքշաբթի:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031