Լրահոս
Օրվա լրահոսը

Ավարտվել են մարզաձևերի երիտասարդների և պատանիների ավագ մարզիչների հաշվետվությունների լսումները

Դեկտեմբեր 19,2016 15:50

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ավարտվել են մարզաձևերի երիտասարդների և պատանիների ավագ մարզիչների հաշվետվությունների լսումները: Այսօր հաշվետվություն է ներկայացրել Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և պատանիների հավաքականների ավագ մարզիչ Գառնիկ Սարոյանը:

Մարզիչը ներկայացրել է հավաքականների հետ տարվող աշխատանքները` ուսումնամարզական հավաքների կազմակերպում, միջազգային մրցաշարերի, Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մասնակցություն: «Մեր երիտասարդ մարմնամարզիկները մասնակցում են ՀՀ մեծահասակների առաջնությանը: Դա ավելացնում է նրանց փորձառությունը և երիտասարդները հետագայում հաջողությամբ համալրում են մեծահասակների հավաքականը»,- ասել է Գ. Սարոյանը:

Մարզչի խոսքերով 2017 թվականին Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիային հատկացվող պետական բյուջեի ավելացումը կնպաստի իրականացվելիք աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու համար: «Նախատեսում ենք, որ 2018 թ. Բուենոս Այրեսում կայանալիք երիտասարդական օլիմպիական խաղերում մենք կունենանք 2 մասնակից: Սա լավ ցուցանիշ կլինի հայկական մարմնամարզության համար»,- ասել է Գառնիկ Սարոյանը:

Հաշվետվություններն ընդունող աշխատանքային խումբը և ավագ մարզիչը Հայաստանի մարմնամարզության երիտասարդների և պատանիների հավաքականների մարզիչների աշխատանքը 2016 թ. գնահատել է բավարար:

 

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031