Aravot.am-ը Համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Վիգեն Չալդրանյանից հետաքրքրվե՞ց՝ ինչպե՞ս է պատահում, որ միշտ լավ է ընդունվում մշակույթի բոլոր նախարարների կողմից: Ռեժիսորն ի պատասխան՝ ասաց. «Առաջին նախարարը, որի կողմից ընդունվեցի, Արմեն Ամիրյանն էր… Հավատացնում եմ՝ ես միշտ «սեւ ցուցակում» եմ եղել»:
Հավելենք, որ պարոն Չալդրանյանի բոլոր նախագծերը միշտ արժանացել են բոլոր նախարարների աջակցությանը եւ ֆինանսավորվել: Իսկ, օրինակ, նրա «Վարդապետի լռությունը» ֆիլմի պաստառները տեղադրված էին Երեւանի գլխավոր փողոցներում, հետո դրանք անակնկալ հանվեցին ինչ-ինչ տարաձայնությունների պատճառով:
Այս փաստը ռեժիսորը չմեկնաբանեց, ընդամենն ասաց, որ ԱՄՆ-ում է եղել եւ տեղյակ չէ:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ