Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա համատարած «ատկատն» է». Մանե Թանդիլյանը՝ «Գնումների մասին» օրենքի մասին

Դեկտեմբեր 19,2016 15:32

«Այնտեղ նստած պատգամավորները պատրաստվում էին քվեարկել մի օրենքի համար, որից գաղափար անգամ չունեին, եւ վտանգավոր դրույթները հայտնաբերվում են հարցման արդյունքում»,- դեկտեմբերի 19-ին «Մեդիա կենտրոնում» լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով «Գնումների մասին» նոր օրենքին, ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը:

Նա նշեց, որ օրենքը վտանգավոր միտում ունի, քանի որ նախագահի, վարչապետի, ԱԺ նախագահի կողքին կարող են ավելանալ նաեւ այլ պաշտոններ, որոնց արարողակարգային ծախսերը պետական գաղտնիք կհամարվեն. «Սա համատարած «ատկատն» է, ես չեմ խորշում այս բառը օգտագործել, որ մարդկանց ավելի հասկանալի լինի: Գնումները կատարում են փոխկապակցված անձանցից. այսօր ովքեր են տիրապետում այդ միջոցներին, որ մասնակցում են այդ տենդերներին, բոլորիս հայտնի է՝ նրանք պատահական մարդիկ չեն: Եվ բնական է, որ սրա արդյունքում տեղի են ունենալու այնպիսի ծախսեր, որոնց մասին մենք հետագայում ենք իմանալու՝ մեծ գումարի տեսքով»:

Մանե Թանդիլյանը նկատեց, որ օրենքի ընդունումը տեղի է ունենում իշխանության նկատմամբ համատարած անվստահության մթնոլորտում. «Մենք հիմա խոսում ենք հասարակության վստահությունը վերականգնելու մասին, սա ճիշտ հակառակ գործընթաց է: Այս համատարած անվստահության մթնոլորտում բերել չպատճառաբանված, դրդապատճառ չունեցող օրենք, ոչ միայն անթույլատրելի եմ համարում, այլ նաեւ՝ վտանգավոր, որովհետեւ սա կարող է շարունակություն ունենալ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031